ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գլենդելահայությունը ստորագրահավաք է սկսել. պահանջում են ԱՄՆ պետքարտուղարությունից ՀՀԿ-ականներին զրկել ԱՄՆ մուտքի վիզաներից

02 մայիսի, 2018 | 08:51

Այսօր Գլենդելում ապրող հայերը դարձյալ հավաքվել են և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասով:

Հավաքվածները դատապարտել են ՀՀԿ-ի հակաժողովրդական գործողությունները, աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդին եւ առաջարկել կոնկրետ գործողությունների պլան՝ ՀՀԿ-ականներին զրկելու ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից եւ բոյկոտելու նրանց բիզնեսները։

ՀՀԿ-ի քվեարկությունից հետո ստորագրահավաք է սկսվել, որով ամերիկահայությունը դիմելու է ԱՄՆ պետքարտուղարությանն ու ամերիկյան կառավարության վիզաների տրամադրման վարչությանը՝ պահանջելով ներկայացված ցուցակում ընդգրկված անձանց զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից։ Պատգամավորներից բացի այդ ցանկում ընդգրկված են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները: Տեքստի անգլերեն տարբերակն արդեն դրվել է շրջանառության մեջ:

Տեքստի հետ զուգահեռ կցված է հետևյալ ցուցակը. 1. Արփինե Հովհաննիսյան 2. Արա Բաբլոյան 3. Արմեն Աշոտյան 4. Էդուարդ Շարմազանով 5. Մարգարիտ Եսայան 6. Սամվել Ֆարմանյան 7. Կարեն Ավագյան 8. Գալուստ Սահակյան 9. Հերմինե Նաղդալյան 10. Գագիկ Մինասյան 11. Սամվել Նիկոյան 12. Տաճատ Վարդապետյան 13. Շուշան Պետրոսյան 14. Մանվել Գրիգորյան 15. Արտաշես Գեղամյան 16. Խոսրով Հարությունյան 17. Շուշան Սարդարյան 18. Հայկ Բաբուխանյան 19. Վահան Հարությունյան 20. Ջեմմա Բաղդասարյան 21. Գևորգ Կոստանյան 22. Միհրան Հակոբյան 23. Արման Սաղաթելյան 24. Ռուզաննա Մուրադյան 25. Գագիկ Մելիքյան 26. Կարեն Բեքարյան27. Շիրակ Թորոսյան 28. Կարինե Աճեմյան 29. Ռուստամ Մախմուդյան 30. Արսեն Միխայլով 31. Կնյազ Հասանով 32. Ռոբերտ Սարգսյան 33. Միհրան Պողոսյան 34. Արտակ Սարգսյան 35. Արթուր Գևորգյան36. Սամվել Ալեքսանյան 37. Արաիկ Հովհաննիսյան 38. Կորյուն Նահապետյան 39. Հակոբ Բեգլարյան 40. Հարություն Կարապողոսյան 41. Արայիկ Գրիգորյան 42. Մուրադ Մուրադյան 43. Ալիկ Սարգսյան 44. Նահապետ Գևորգյան 45. Սեդրակ Սարոյան 46. Նաիրի Սահակյան 47. Ռաֆիկ Գրիգորյան 48. Հակոբ Հակոբյան 49. Կարեն Կարապետյան 50. Վահրամ Բաղդասարյան 51. Արկադի Համբարձումյան 52. Անդրանիկ Հարությունյան 53. Արամ Հարությունյան 54. Արման Սահակյան 55. Աշոտ Արսենյան 56. Ավետ Սարգսյան

 

Նյութի աղբյուրը ` Newsbook.am


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
5.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
6.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
7.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
8.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
9.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: