ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գլեդիս Բերեջիկլյանը` Նոր Հարավային Ուելսի վարչապետ

23 հունվարի, 2017 | 19:13

 

gledis berejikyan

Գլեդիս Բերեջիկլյանը  հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ դառնալով  Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը:«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է 15 րոպե: Բացի Գլեդիս Բերեջիկլյանին կուսակցության առաջնորդ ընտրելուց,  նրա տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոմինիկ Պերոտետը: Հավանաբար, Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան`Կառավարության տանը կայանալիք միջոցառման ժամանակ:

«Ես Սիդեյում եմ ծնվել, բայց ծնողներս գաղթականներ էին, ուստի մենք տանը հայերեն էինք խոսում: Երբ դպրոց գնացի, անգլերեն ոչ մի բառ չգիտեի, բայց մայրս ինձ միշտ ասում էր. «Անգամ եթե համոզված չես, թե ինչ է ուսուցիչը քեզ հարցնում, ձեռք բարձրացրու»: Սա է ինձ միշտ առաջ մղել ողջ կյանքում»,-իր ելույթի ժամանակ պատմել է Բերեջիկլյանը:

Հավելենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Մայք Բերդը որոշել էր անձնական պատճառներով հեռանալ քաղաքականությունից:

Հեռանալուց առաջ վարչապետ Մայք Բերդը այդ պաշտոնում իր աջակցությունն է հայտնել հայուհի Գլեդիս Բերեջիկյանին: Նա վստահեցնում է, որ Գլեդիսը հիանալի վարչապետ կլինի, որի շնորհիվ Ուելսը կունենա կայուն առաջընթաց: Դրա մասին են վկայում նաև նախարարի պաշտոնում նրա ունեցած մեծ հաջողությունները: Տեղի քաղաքական գործիչները համոզված են, որ Գլեդիսը՝ որպես վարչապետ, կզարմացնի բոլորին:

Ի տարբերություն մի շարք բարձրաստիճան հայերի՝ Բերեջիկլյանը  հրաժարվել է փոխել իր ազգանունը: Նա նաեւ աշխատանքի է գնացել ավտոբուսով, ինչպես նախորդ պաշոնավարումների ժամանակ։

ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհավորել  է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: 

ՕՐԵՐը միանում է այդ շնորհավորանքներին։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
3. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
4. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
5. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
6. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
7. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
8. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով
9. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
10. Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: