ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գիրքի շնորհանդես Բուխարեստում. Անդրեա Տընասեն և իր շրջապատի հայերի պատմությունները

14 մայիսի, 2015 | 05:27

afis-andreeaԲուխարեստ-    «Սկսեցի Ռումինիայի հայերի մասին տեղեկություններ հավաքել, որովհետև շատ հուզիչ էր կարդալ հայերի ցեղասպանության մասին: Ցանկություն առաջացավ խոսել մարդկանց հետ դեռևս չասված գործերի մասին և նրանց պատմությունները փոխանցել ավելի հեռու կանգնած մեր շրջապատի մարդկանց: Ուզեցի ճանաչել միաժամանակ անցյալը և մեր պատմությունը: Մի քանի ամիս տեղեկություններ հավաքելուց հետո, ինձ համար պարզ դարձավ, որ Ռումինիայի հայ համայնքի գործունեությունը կենտրոնացված է եկեղեցու շուրջ, այնպես որ որոշեցի հայերին հանդիպել իրենց տոնական պահերին …:

Ռումինիայի հայերի լուսանկարների ալբոմ:

Մեր շրջապատի մարդկանց պատմությունները Ռումինիայի հայ համայնքի այցետոմսն է, այնպես ինչպես այսօր նրանք կան: Մի տեսակ ասպատակություն է հայերի պատմության վրա, բայց նաև մի գիրք է, որ պատմում է նրանց պատմության և անձնական պատմությունների մասին …»:

andrea 1Անդրեա Տընասե

Այսպես կարելի է ամփոփել (ինտերնետային էջում ներկայացված տեքստից) ֆոտոլրագրող Անդրեա Տընասեի և 3 տարիների (2007-2010) հայերի հետ իր համակեցությունը, որ միայն այժմ՝ 2015թ.-ին Հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հաջողվեց իր երազանքը իրականացված տեսնել: Այսինքն, լույս տեսավ իր գիրք-ալբոմը Ռումինիայի հայերի մասին:

* * *

            Ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ ուրբաթ, մայիսի 8-ին Ռումինական Գյուղացու Թանգարանի ակումբում:

Անդրեան, (ինչպես նրան դիմեց շնորհանդեսում ելույթ ունեցողներից մեկը՝ Վարուժան Ոսկանյանը) հայերի միջև էր գտնվում մի քանի տարի շարունակ շատ թաքուն, առանց խանգարելու համայնքի առօրյա ռիթմը, միաժամանակ նա այնքան էր թափանցել այն ամենի մեջ, ինչն իրագործում էր, որ կարծես թե դարձել էր համայնքի մի անդամը:

andrea 2Շնորհանդեսի մասնակիցներից մեկը՝ Հրանտը ասում էր, որ նույնիսկ չգիտի, թե երբ է առաջին անգամ հանդիպել Անդրեային, կարծես թե նա միշտ էլ եղել է համայնքի կենտրոնում: Եվ ահա այսպես մենք՝ հայերս, ունեցանք մի ալբոմ, որտեղ մեզ կարող ենք տեսնել ինչպես հայելու մեջ…: Շնորհանդեսին խոսեց նաև DIGI 24 հեռուստատեսային ալիքի հաղորդավար Բոլաժ Բարաբաշ (Balazs Barabas), „Ararat” ամսագրի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան-Գազազյանը, Reuters-ի ֆոտոլրագրող Բոգդան Քրիստելը և նա էլ եղել է Անդրեայի ճշմարիտ, իրական խորհրդատուն իր ամբողջ լրագրական աշխատանքի ընթացքում:

Շնորհանդեսին ներկա էր Ռումինիայում արտակարգ և լիազոր դեսպան պրն. Համլետ Գասպարյանը, որ գրել է ալբոմի առաջաբանը: Ներկա էր նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Ալբոմի մի քանի լուսանկարներ կարելի է տեսնել հետևյալ հասցեով. http://armeniansinromania.com

Նոր կյանք 

Ռումինիա

ՕՐԵՐ-Ի համար

orer.eu


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
8. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: