ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գինու օրեր Երևանում

11 մայիսի, 2018 | 16:18

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Արենի համալիրում, պեղումների ընթացքում հայտնաբերված աշխարհի հնագույն գինեգործական հնձանը որը 6000 տարեկան է:

Սրա հետ կացված մեր երկրում ամեն տարի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կազմակերպվում է սիրված խմիչքի փառատոնն՝իր շուրջ համախմբելով ինչպես տեղացի,այնպես էլ արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրերի։

Իսկ այս տարի այն երկրորդ անգամ անընդմեջ անցկացվեց նաև մայրաքաղաքում,որն ուղեկցվեց շատ գեղեցիկ  ու յուրահատուկ միջոցառումով:Այն ընդգրկված էր Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում և իրականացվեց Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Ջի-Այ-Զեթ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառման կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերությունը նախատեսել է մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան և Պուշկին խաչմերուկների հատվածում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնել հայկական գինեգործության հնագույն ավանդույթները, բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, ինչպես նաև անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային իրադարձությունների միջոցով ներկաների համար երեկոն դարձնել հիշարժան:Միջոցառման այցելուներն Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները ներկայացրեցին գինիների շուրջ 200 տեսակներ, իսկ մայրաքաղաքի լավագույն ռեստորաններն ու սրճարանները առաջարկեցին հայկական և արտասահմանյան խոհանոցների լավագոււյն ուտեստները:

«Երևանի գինու օրեր» միջոցառումը ուղեկցվում էր բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի խոսքերով նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ներկայանալ խոհանոցով, ավանդույթներով, իսկ այս տոնի շնորհիվ հայկական գինին, գինու զբոսաշրջության պոտենցիալը ներքին և միջազգային շուկային է ներկայացվում։Միջոցառման նպատակն, ըստ Ապրեսյանի, Հայաստանը որպես զբոսաշրջության համար գրավիչ, բազմազան, դիվերսիֆիկացված զբոսաշրջային արդյունք ունեցող երկիր համաշխարհային շուկային ներկայացնելն է, շուկայում խթանելը։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները թվարկված խնդիրները լուծելու հզոր հատկություն ունեն։

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի խոսքով՝ միջոցառումը հնարավորություն է տալիս գինու ճյուղով զբոսաշրջությունը զարգացնել։ «Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը տեղեկացրեց, որ այս տարի կա կտրոն-գրքույկ, որը հնարավորություն է տալիս համտեսել 25-ից ավել գինիներ, և այցելուն այն իր հետ տանում է տուն։ Գրքույկում տեղեկություններ են գինու, արտադրողի մասին, կոնտակտային տվյալներ։

Բանախոսի համոզմամբ՝ այն թե հուշանվեր կլինի, թե հայկական գինեգործության այցեքարտ։ Գրքույկը տպագրված է երկու լեզվով՝ ռուսերեն և հայերեն։«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի համոզմամբ՝ գինի խմելն ուղղակի սովորություն չէ, ապրելակերպ է, և միջոցառման նպատակն է առաջին հերթին բարձրացնել սպառողների մոտ գինու կուլտուրան։ Նրա խոսքով՝ գինու տուրիզմը օգնում է զարգացնել համայնքները։ Մանուկյանը նշեց, որ փորձում են հասնել այն արդյունքին, որ Գինու կոնֆերանս կանցկացվի Հայաստանում։

«Մենք ունենք հնարավորություն որակյալ գինիներով աշխարհը տիրել, Հայաստանը կարող է ներկայանալ իբրև կոնյակի և գինու երկիր»,- ասաց նա։Մանուկյանը տեղեկացրեց՝ իրենք ամիսներ շարունակ աշխատել են, որ տարբեր երկրներից զբոսաշրջիկներ ներկա լինեն, և հայաստանյան բոլոր տուրօպերատորները հատուկ փաթեթներ են առաջարկել զբոսաշրջիկներին։ Նրա կանխատեսմամբ՝ այս տարի նախորդ տարվա համեմատ տոնին մասնակից զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ կլինի, քանի որ նախորդ տարի փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, և ոչ բոլոր տուրօպերատորներն էին համարձակվել վաճառել նման փաթեթներ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

 


Առնչվող նյութեր
1. «Իմ Հայաստան» ծրագիրը ներկայացրեց Վայոց Ձորի գինու ուղին
2. Հայկական գինիները կներկայացվեն PROWEIN 2017 հեղինակավոր ցուցահանդեսին
3. Հայկական գինին Բրյուսելում՝ Հայաստանի անկախության տոնին
4. Հայկական գինիները և խմիչքները Կրակովի միջազգային ցուցահանդեսում
5. Արցախի գինին մնաց իր տեղում՝ ի հեճուկս ադրբեջանցիների պահանջների
6. Կարաս կազմակերպությունը հանդես եկավ նոր արտադրատեսակով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
3.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
4.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
5.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
6.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
7.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
8.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
9.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10.Կյանքից հեռացավ ,,Ստամբուլի Աչքը»` աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: