ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գեւորգ Ավետիսյանը արժանացել է EY ընկերության ժյուրիի հատուկ մրցանակին` Չեխիայի Տարվա գործարար 2013

05 մարտի, 2014 | 13:59

EY 2013Մարտի 4-ին Պրահայի Ժոֆին շքեղ պալատում տեղի ունեցավ EY(Էռնեստ եւ Յանգ) համաշխարհային ընկերության կողմից անցկացվող ,,Տարվա գործարար 2013,, մրցույթի ամփոփումը, որն արդեն անցկացվում էր 14-րդ անգամ։ Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, Չեխիայի տարբեր շրջանները ներկայացնող առաջադրված 70 ձեռնարկատերերից ընտրվել են 8-ը, որոնք ներկայացնում են Չեխիայի 6 շրջանները։ Նրանց մեջ է նաեւ մեր հայրենակից, հայտնի գործարար, Մարլենկա Ինթերնեշընլ ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։ Նա արդեն նույն ընկերության կողմից ճանաչվել էր Մորավասլեժյան երկրամասի Տարվա գործարար։ Այս անգամ ժյուրիի միահամուռ որոշմամբ Գեւորգ Ավետիսյանին տրվեց Տարվա գործարար 2013 հատուկ մրցանակ։ Կարել Նիկլն արժանացավ ,,Մլադա Ֆրոնտա Դնես,, օրաթերեթի եւ կայքէջի ընթերցողների մրցանակին, իսկ գլխավոր մրցանակը տրվեց տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող Յուտա ընկերության նախագահ, միլիարդատեր ey gevorg avetisyan2Յիրժի Հլավատիին։ Նա էլ Չեխիան կներկայացնի Մոնակայում անցկացվող աշխարհի գործարարների առաջնությանը։ Մրցանակը հանձնեց Չեխիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար պարոն Բաբիշը։ Մրցանակներ տրվեցին նաեւ տարվա սկսնակ գործարարին, տեխնոլոգիական նորամուծություններ կատարած ընկերությանը եւ սոցիալական ուղղվածություն ապահոված ձեռնարկատերին։ Ժյուրիի կազմը ընտրվել էր նախորդ տարիների մրցանկակիրներից։

Պետք է նշել, որ բավականին խիստ ընտրություն անցած այս մրցույթում, որի մասնակից թեկնածուների գործունեությունը ամիսներ շարունակ ստուգվել է եւ ճշգրտվել, մեր հայրենակից Գեւորգ Ավետիսյանը միակ օտարերկրացին էր, որի գործունեությունը նման բարձր գնահատականի է արժանացել։ Մարլենկա թխվածքի համբավը արդեն դուրս է եկել Չեխիայի սահմաններից եւ ընկերությունը շարունակում է կատարելագործել իր արտադրանքի տեսականին։ Երեկոն վարող հայտնի հեռուստահաղորդավար Մարեկ Էբենը , իրեն հատուկ հումորով եւ գովասանքի խոսքերով էր ներկայացնում բոլորին։ Իսկ Մարլենկայի դեպքում նույնիսկ չկարողացավ շրջանցել հեռուստատեսության կողմից պարտադրած չգովազդելու կանոնները, եւ նշեց, որ Մարլենկայի գնդիկները շատ է սիրում։ Նաեւ նշեց, որ միայն Մարլենկա տորթի տարեկան արտադրանքը հասել է 1 միլիոն 600 հազարի, ինչը տպավորիչ թիվ է Չեխիայի համար։ Գեւորգ Ավետիսյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց նման գնահատանքի համար եւ ցանկացողներին ey gevorg avetisyanհրավիրեց գործարանˋ մոտիկից ծանոթանալու թխվածքի արտադրությանը։ Նախապես նկարահանված տեսահոլովակն էլ նվիրված էր Մարլենկայի ստեղծմանն ու գործարանի զարգացման տարբեր փուլերին։

Ինչպես իր բացման խոսքում նշեց EY ընկերության Չեխիայի ղեկավար Մագդալենա Սոուչեկը, այս մրցույթում ընտրվել են բացառիկ մարդիկˋ լավագույններից լավագույնը։ Նրանք բոլորն էլ տաղանդավոր են իրենց բիզնեսի ոլորտներում եւ ըստ էության բոլորն էլ հաղթողներ են, քանի որ նրանք այլեւս մցակիցներ չունեն։

gevorg ebenGevorg Avetisyan 2013Մաղթենք, որ նման հաղթանակները միշտ ուղեկցեն նաեւ մեր հայրենակից , Մարլենկա Ինթերնեշընլ ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին։

Հակոբ Ասատրյան

Պրահա


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: