ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիա. «ՇՈՂԵՐ» երգչախումբը մասնակցեց Մյունխենի մշակութային երեկոյին

10 սեպտեմբերի, 2017 | 18:37

Գերմանիայի Մյունխեն քաղաքում արդեն  տասնմեկ տարի  քաղաքապետարանը կազմակերպում է մշակութային երեկո՝ «Գիշերային երազներ» խորագրի ներքո: Քաղաքի մի շարք  կենտրոնական փողոցներում կառուցվում են բեմեր, որտեղ հնչում է բազմաժանր երաժշտություն, տեղի են ունենում շոու-ներկայացումներ և ելույթ են ունենում պարային խմբեր:

Այս տարի հերթական  «Գիշերային երազներին» երգչախմբային արվեստը մյունխենցիներին ներկայացրեց հայկական «Շողեր» երգչախմբը, որին մեր ընթերցողն արդեն ծանոթ է այս գարնանը Շվեցարիայում կայացած Հայաստանի մշակույթին նվիրված փառատոնից:

Մյունխենի Ռիխարդ Շտրաուսի անունը կրող շատրվանի մոտ կառուցված բեմը մի քանի ժամով էր  տրամադրվել ,,Շողեր,,ին: Բոլոր կատարումները  գերմաներենով ներկայացնում և մեկնաբանում էր խմբի ղեկավար Արմինե Բաբայանը:

Մակար Եկմալյանի և Կոմիտաս Վարդապետի մշակումներից բացի, որոնք բնականաբար անչափ տպավորիչ են ցանակացած ունկնդրի համար, գերմանական բեմից հնչեցին նաև երևանյան քաղաքային ֆոլկլորը  ներկայացնող երգեր, ինչպես  «Լավ էլի» խմբի «Գարուն է եկել», Ռուբեն Հախվերդյանի  «Ձյունը», Կոնստանտին Օրբելյանի  «Երգ ճանապարհի»,  Էդգար Հովհաննիսյանի «Երևան-Էրեբունի»  ստեղածագործությունները: Իսկ Ստեփան Շաքարյանի ժողովրդական երգերի շարքը՝ «Մուշի գովերքով» եզրափակեց համերգը:

Նշենք, որ «Շողեր»  կամերային երգչախմբի երգացանկը ներառում է նաև աֆրիկական, բրիտանական, բավարական և ավստրիական ազգային երգեր, որոնք միջմշակութային այդ երեկոյի  լրացումը դարձան:

Մեզ հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Արմինե Բաբայանը նշեց, որ նման մեծ միջոցառման մի մասնիկ լինելն ու քաղաքի կենտրոնական բեմում երգելը  մեծ պատիվ է և պատասխանատվություն:

«Մենք ուրախ ենք, որ երգչախմբի հինգ տարվա գործունեությունը այսպիսի արդյունքներ է տալիս, և մեր ջանքերը իզուր չեն անցնում: «Շողերը» շարունակելու է իր առաքելությունը  և հայկական երգը շարունակելու է հնչել միջազգային բեմերից»,- ասաց նա:

 

Սոնա Հայկազուն

Գերմանիա, Մյունխեն

 

 

 


Առնչվող նյութեր
1. Աննախադեպ ,,Հայ մշակույթի օրեր,,՝ գերմանացիների ու գերմանահայության համար
2. Գերմանիա. Հայկական մշակույթի ավանդական օրերը Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում
3. «Գեղարդ» երգչախումբը՝ Պոտսդամում Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
4. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Գերմանիայի ներկա եւ նախկին նախագահների հետ
5. Գերմանական Բոխումում 2017-ին ծնված 1000-րդ երեխան հայ Դավիթ Աբելյանն է
6. Գերմանիան Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից է. ընդունելություն եւ համերգ Բեռլինում
7. Բրիտանահայոց թեմի առաջնորդը՝ Գերմանիայի միջազգային հեղինակավոր համաժողովում
8. Բեռլինում հայկական 15 նորարարական ստարտափ ներկայացվեց գերմանական լսարանին
9. Գերմանիա. Ազատ Օրդուխանյանը Հայաստանում նախադեպը չունեցող առողջապահական մեծ աղետի մասին
10. Հայ Մշակույթի Օրեր Շտուտգարտում այս տարվա հոկտեմբերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: