ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիա. Հայաստանին նվիրված միջոցառում Մյունխենում

29 հունվարի, 2018 | 12:09

 

Հունվարի 25-ին Մյունխենում՝ ԳԴՀ Բավարիա երկրամասի Առևտրի արդյունաբերական պալատում, տեղի ունեցավ Հայաստանին նվիրված միջոցառում, որը կազմակերվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, «Բավարիայի ուխտագնացների միության» և «Դոկտոր Զասսե» ընկերության կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Միջոցառմանը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը և տնտեսական զարգացման հեռանկարները, մասնակցում էին Բավարիա երկրամասի խորհրդարանի պատգամավորներ, գործարարների, Գերմանիայի հասարական-քաղաքական հատվածի, ճամփորդական ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և հայ համայնքի անդամներ:

Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը կարևորեց այսօրինակ միջոցառումների անցկացումը՝ որպես խթան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, և ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացումը հայտարարել է իր առաջնահերթություններից մեկը: Հայաստանը, լինելով քրիստոնեության օրրան և հազարամյա ավանդույթներ ունեցող երկիր, միևնույն ժամանակ նորովի է ներկայանում օտարերկրյա լսարանին՝ շնորհիվ իր հզոր ինտելեկտուալ ներուժի, նպատակասլաց և առաջադեմ երիտասարդության:

«Բավարիայի ուխտագնացների միության» նախագահ Յուլիուս Պաստն իր խոսքում անդրադարձավ հայ-գերմանական պատմական առնչություններին, կարևորեց Հայ Առաքելական եկեղեցու նշանակալի դերը միջեկեղեցական կապերի զարգացման գործում: «Դոկտոր Զասսե» ընկերության համանախագահ Քրիստինե Զասսեն նշեց, որ այս միջոցառումը կարող է ծառայել Հայաստանի ճանաչելության բարձրացմանը գերմանական լայն հասարակության շրջանակներում:

Միջոցառման մասնակիցների համար «Հայ եկեղեցու պատմությունը և ներկան» խորագրով դասախոսությունով հանդես եկավ աստվածաբանական, գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը: Հայաստանի զբոսաշրջային ոլորտի գրավչությունը, հզոր ներուժն ու զարգացման հեռանկարները ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր Հրայր Բաղրամյանը՝ «Բացահայտել Կովկասի մարգարիտ Հայաաստանը» խորագիրը կրող իր դասախոսությունով: Բանախոսները պատասխանեցին նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

«Բավարիայի ուխտագնացների միությունը» փետրվարյան իր համարում հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ ներկայացնելով ինչպես երկրի պատմությունը և մշակույթը, այնպես էլ՝ զբոսաշրջային ոլորտը:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
2. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
3. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
4. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
5. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
8. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
9. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
10. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: