ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիա. Դեսպան Սմբատյանի այցը Սաար երկրամաս

12 ապրիլի, 2018 | 09:12

Ապրիլի 10-ից 11-ը Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաար երկրամաս:

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի վարչապետ Թոբիաս Հանսը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշեց երկրամասի շահագրգռվածության մասին՝ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի լայն տարածում ունեցող Սաար երկրամասի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող Հայաստանի միջև ֆրանկոֆոն հարթակում սերտ գործընկերություն հաստատելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Սաար երկրամասի կառավարության Ոսկե գրքում:

Սաարի երկրամասային խորհրդարանի՝ Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի հետ հանդիպման ընթացքում վերջինս գոհունակությամբ ընդգծեց Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացի հաջող ավարտը: Շտեֆան Տոսկանիի խնդրանքով դեսպանը մանրամասն ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Լանդթագի Հյուրերի ոսկե գրքում:

Սաար երկրամասի Բարձրագույն երաժշտական դպրոցի ռեկտոր պրոֆ. Վոլֆգանգ Մայերի հետ ունեցած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երաժշտական բուհերի միջև գործընկերության հեռանկարներին վերաբերող բազմաբնույթ հարցերի:

Դեսպանին ընդունեց նաև Սաարբրյուքենի համալսարանի նախագահ պրոֆ. Մանֆրեդ Շմիթը: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի և Սաարբրյուքենի համալսարանի միջև հաստատված ակտիվ փոխգործակցությունը: Կարևորվեց գործընկերության առավել ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:

Դեսպան Սմբատյանը ելույթ ունեցավ Սաարբրյուքենի համալսարանում, որին ներկա էին տարբեր ծրագրերով այդ ուսումնական հաստատությունում կրթություն ստացող Հայաստանցի ուսանողները: Ելույթից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ նաև երկրամասի մայրաքաղաք Սաարբրյուքենի քաղաքապետ Շարլոտե Բրիցի, երկրամասի կրթության և մշակույթի նախարար Ուլրիխ Կոմերսոնի, երկրամասի Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Օլիվեր Գրոլի հետ:

Տեղեկանք․ Սաարը համարվում է Գերմանիայի միակ ֆրանկոֆոն երկրամասը, որտեղ տարիներ շարունակ իրականացվում է «Ֆրանսիա» ռազմավարությունը։


Առնչվող նյութեր
1. ՍԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆԵԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ
2. Գերմանիոյ Քէօլն Քաղաքին Մէջ Ցեղասպանութեան Յուշակոթող Կը Տեղադրուի
3. «ՏՏ ոլորտի և Բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով ֆորում Գերմանիայում
4. «Հայաստանը և Եվրոպան. հայացք ապագային» թեմայով զեկույց Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանում
5. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
6. Հայաստանը «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
7. ԳԵՐՄԱՆԻԱ. Դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Քյոլն եւ Թյուրինգիա երկրամաս
8. «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» թեմայով քննարկում Բեռլինում
9. Հայկական Բուսական Թէյերը Պիտի Արտածուին Գերմանիա
10. Գերմանիա. Հայաստանին նվիրված միջոցառում Մյունխենում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: