ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիա. Արցախի աջակցության ակցիաներ Բադեն-Վյուրթեմբերգում

Ապրիլի 24-ին կհնչի Տիգրան Մանսուրյանի ՚Ռեքվիեմը՚
15 ապրիլի, 2016 | 08:02

ekumenik ptarag germany 2016 sԱրցախի սահմանին վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած պատերազմական գործողությունների կապակցությամբ Բադեն-Վյուրթեմբերգի Հայ համայնքի կողմից մի շարք բողոքի ակցիաներ են նախատեսվում։

Ապրիլի 4-ին Հայ համայնքը հայտարարություն էր հրապարակել՝  դատապարտելով ադրբեջանական կողմի վայրագություններն ու պահանջելով միջազգային հանրությունից դատապարտել ագրեսորին և ամեն ուժ գործադրել հարցի խաղաղ լուծման համար։
Արդեն իսկ Բադեն-Վյուրթեմբերգի Գյոփինգեն քաղաքի Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցում անցյալ կիրակի մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ Հանրապետական Մաղթանք եւ աղոթք Հայաստանի եւ Արցախի խաղաղության համար։ Իր քարոզում Տիրատուր քահանա Սարդարյանը շեշտեց համախմբվածության անհրաժեշտությունն ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ սփյուռքում եւ հատկապես՝ Բադեն -Վյուրթեմբերգում։

ekumenik araroghutuimn baden wurt.2016
Նույն օրը, ժամը 14-ին տեղի ունեցավ միջեկեղեցական արարողություն Բարտենբախ թաղամասի Ավետարանական Եկեղեցու համայնքի հետ։ Այդ արարողության ժամանակ հայ եւ գերմանացի հոգեւորականներն աղոթեցին երկու ժողովուրդների բարեկամության, ինչպես նաև Արցախի խաղաղության համար։ Արարողության ժամանակ հանգանակված գումարը պետք է փոխանցվի Լեռնային Ղարաբաղի օգնության ֆոնդին։
Տիրատուր քահանան հորդորեց ներկաներին իրենց ուժերի սահմաններում ջանք թափել, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, որպեսզի ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ «Այս հարցում շատ կարեւոր է քրիստոնյա եկեղեցիների դիրքորոշումն ու գերմանացի ժողովրդի օժանդակությունը», – ասաց  Տիրատուր քահանան։
Բողոքական եկեղեցու հոգևորականը իր կողմից պատրաստակամություն հայտնեց զորավիգ լինել հայ ազգին, հայ քրիստոնյաներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում եւ Իրաքում, ուր քրիստոնյաները նեղության մեջ են։

Միևնույն ժամանակ համայնքից տեղեկացնում են, որ Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքը և Շտուտգարտի, Էսլինգենի, Նեքարսուլմի, Մանհայմի մշակութային միությունները համատեղ ակցիա են կազմակերպել։ Հանգանակված գումարը նույնպես կփոխանցվի Լեռնային Ղարաբաղի օգնության ֆոնդին։
Առ ի տեղեկություն նշենք, որ սույն թվականի Ապրիլի 24-ին Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքը և երկրամասի հայ մշակութային միությունները կազմակերպում են Տիգրան Մանսուրյանի ՚Ռեքվիեմի՚ ներկայացումը։ Մանրամասն տեղեկությունները համայնքի կայքում՝ www.agbw.org.

ՕՐԵՐ

orer.eu

Tiratur patarag germanyter tiratur

 

 


Առնչվող նյութեր
1. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
2. Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը
3. Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
4. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
5. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
6. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
7. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
8. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
9. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
10. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: