ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիան Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից է. ընդունելություն եւ համերգ Բեռլինում

07 հոկտեմբերի, 2017 | 16:47

ՀՀ անկախության 26-ամյակին և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում Բեռլինում

Հոկտեմբերի 5-ին Բեռլինում` Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցչությունում, Բրանդերնբուրգի վարչապետ Դիթմար Վոյդկեի և ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հրավերով տեղի ունեցավ հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը, Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարթ Բուլմանը, Բրանդենբուրգի պետքարտուղար Թոմաս Կռալինսկին, պատգամավորներ, դաշնային և երկրամասերի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, լրագրողներ, մտավորականներ, մշակութային գործիչներ և այլք:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձավ ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներին, ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Դեսպան Սմբատյանը ներկայացրեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նշանակությանը՝ ընդգծելով, որ այդպիսով կայուն հիմքեր դրվեցին երկկողմ փոխգործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար:

Դեսպան Սմբատյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-գերմանական փոխգործակցությունը բավական լուրջ ճանապարհ է անցել` միաժամանակ նշելով, որ դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ: Դեսպանն ընդգծեց, որ Գերմանիայի հետ համապարփակ համագործակցության հետևողական զարգացումը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է: Խոսելով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ Աշոտ Սմբատյանը նշեց, որ Գերմանիան Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից է, իսկ ԵՄ երկրների շարքում` առաջինը:

Իր խոսքում պետնախարար Միխայել Ռոթը նշեց, որ Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին աջակցող ամենաակտիվ դոնոր երկրներից է: Պետնախարարը գոհունակությամբ նկատեց, որ նախորդ 25 տարիների ընթացքում ակտիվ զարգացում է արձանագրվել մշակութային, գիտակրթական, միջխորհրդարանական, ռազմաքաղաքական, առևտրատնտեսական, ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը, ակորդեոնիստ Էնրիկե Ուգարտեն, դուդուկահարներ Զյորեն Բիրկեն և Գրեգոր Շուլենբերգը:


Առնչվող նյութեր
1. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
2. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
3. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
7. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
8. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
9. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը
10. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: