ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիայում Ցեղասպանությանը նվիրված ներկայացումը թուրքերը չեն հավանել․ Դուրս են եկել բողոքի

27 մարտի, 2014 | 08:02

germania hilzenratPanARMENIAN.Net – Մարտի 21-ին գերմանական Կոնստանցի քաղաքային թատրոնում պրեմիերա է եղել․ բեմականացվել էր Էդգար Հիլսենռաթի 1989-ի ստեղծագործությունը՝ «Վերջին մտքերի հեքիաթ»-ը, որն անդրադառնում է Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի ցեղասպանությանը։ Ներկայացումը մեծ աղմուկ է բարձրացրել տեղի թուրքերի շրջանում, բայց չնայած թուրքական իշխանության ու բնակչության բողոքներին, պրեմիերան խափանել չի հաջողվել։ Թատրոնի դիմաց բողոքի ակցիային մասնակցել է մոտ 200 թուրք ցուցարար, ովքեր պաստառներով ու իրենց կոչերով պահանջում էին առհասարակ հանել բեմադրությունը ծրագրից։ Իմիջիայլոց, այն խափանելու փորձեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն անում էին դեռևս մարտի սկզբերից։

Գերմանական Կարլսրուհե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը թատրոնի տնօրենին՝ Քրիստոֆ Նիքսին, գրություն է ուղարկել, որում ներկայացված էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը` այն է՝ պատմական փաստերի մերժումը:

Ինչպես PanARMENIAN.Net ին պատմեց տեղի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը, քաղաքի թուրք իմամը թատրոնի տնօրենին մզկիթ է կանչել ու բեմադրության համար «հաշիվ պահանջել», իսկ թուրք հյուպատոսն իր հերթին փորձում է կառավարական մակարդակով խափանել ներկայացման ցուցադրությունը․ վախեցնում են թե դերասաններին, թե մյուս աշխատակիցներին։ Բայց, չնայած այդ ամենին, դերասանները շարունակում են ամեն օր բեմ բարձրանալ։ Թե թատրոնի տնօրենը, թե Բադեն-Վյուրտեմբերգի Եվորպայի և միջազգային հարցերով նախարար Պիտեր Ֆրիդրիխը, ինչպես նաև տեղի մշակույթի նախարարությունը դատապարտել են թուրքական կողմի բողոքները։

Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքն ու Ցեղասպանության ճանաչման գերմանական հանձնախումբը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն են տարածել: Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի խոսքով, Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության փաստը միջազգայնորեն ամբողջովին անհերքելի է:

«Եթե Թուրքիան այս հանցագործությունը մինչ օրս մերժում է, ապա դա սեփական տգիտության նշան է․ եթե Թուրքիան նույնիսկ Գերմանիայում է պահանջում աղավաղել պատմությունը, դա ուղղակի խելագարություն է: Կոնստանցում պատմական ճշմարտության ու մշակույթի ազատության իրավունքի դեմ ուղղված մի աբսուրդ պայքարի ականատես ենք»,- նշում է հոգևորականը:

Հայկական համայնքն իր շնորհակալությունն է հայտնել Քրիստոֆ Նիքսին և Կոնստանցի թատրոնի ամբողջ թիմին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր բեմականացրին ստեղծագործությունը:

ՑՃՀ նախագահ, դոկտոր Թեսսա Հոֆմանի խոսքով, արդեն 40 տարի է՝ Գերմանիայում և այլ պետություններում թուրքական դիվանագիությունը ոտնձգությունների է ենթարկում մշակույթն ու ազատ խոսքը։

«Բացահայտ կենտրոնացված ժողովրդական զայրույթի միջոցով փորձ է արվում վախեցնել կազմակերպիչներին, որպեսզի միջոցառումները չկայանան, կամ օգտագործվեն որպես ամբիոն սեփական տեսակետն ու փաստերի աղավաղումը ներկայացնելու համար: Այդպես եղավ նաև Կոնստանցում, կամ

2011-ին Շտուտգարտի համալսարանում, որի ռեկտորը թուրքական պահանջի ներքո պարտավորված էր «իր» համալսարանում կասեցնել Օսմանյան կայսրությունում քրիստոնեաների Ցեղասպանությանը նվիրված միջոցառումը»,- ասել է Թեսսա Հոֆմանը, տեղեկացնում են տեղի հայկական համայնքից:

Նրան ամենից վրդովվեցրել է գերմանացի կազմակերպիչների «քաղաքացիական խիզախության պակասը, ովքեր թուրքական պետական ցեղասպանության մերժման ազդեցության ներքո այլ կողմ են քաշվում, ոչ անհրաժեշտ համաձայնությունների գնում, կամ աբողջովին հրաժարվում միջոցառումն իրականացնելուց»: Ըստ նրա, այդ, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների կողմից պետական ճնշումն անընդունելի են մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների տեսակետից։


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: