ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանա-հայկական ֆորում Հալեում

16 մայիսի, 2018 | 16:42

Դեսպան Սմբատյանի այցը Հալե քաղաք

Մայիսի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով գտնվում էր Հալե քաղաքում՝ մասնակցելու գերմանա-հայկական ֆորումին, որի նպատակն է խթանել և ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը։

Ֆորումի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով Հալե քաղաքի “Էլիզաբեթ” գիմնազիայի ավագ դասարանների սաների առջև:

Իր զեկույցում դեսպանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Աշոտ Սմբատյանը հանգամանալից ներկայացրեց հայաստանյան կրթական ոլորտի առանձնահատկությունները, Հայաստանում արտերկրի ուսանողների ուսանելու լայն հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության պաշտոնյաներ, դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը:

Միջոցառման ավարտին Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին և դեսպան Սմբատյանը ծաղկեպսակ զետեղեցին Հալե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

ՏեղեկանքՀալե քաղաքի “Էլիզաբեթ” գիմնազիան երկարամյա համագործակցության փորձ ունի երևանյան դպրոցների հետ, որի շրջանակներում կազմակերպվում են փոխայցեր, աշակերտների փոխանակման ծրագրեր:


Առնչվող նյութեր
1. Զոհրաբ Մնացականյանը հանդիպումները Բեռլինում. հայ-գերմանական նոր երկխոսություն
2. Դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Նախագահին
3. Գերմանիա.Դեսպան Սմբատյանի դասախոսությունը Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության ներկայացուցիչների առջև
4. Դեսպան Սմբատյանի դասախոսությունը Պոտսդամում
5. Աշոտ Սմբատյանը նշանակվեց Գերմանիայում Հայաստանի դեսպան. այսօր գրանցվեց նաեւ Գերմանա-հայկական ֆորումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: