ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանացի դիվանագետներ. «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները»

03 մայիսի, 2017 | 07:41

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված:

Հոդվածը համահեղինակել են փետրվարի 20-ին Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկու նախկին դեսպաններ Ռայներ Մորելը (2012-2015 թթ.) և Հանս-Յոխեն Շմիդթը (2009-2012 թթ.), ովքեր ներկայացրել  են իրենց տպավորություններն ու գնահատականները:

Ինչպես փոխանցում է Artsakhpress.am-ը, գերմանացի դիտորդները նշել են, որ  չնայած բարդ իրավիճակին, որում երկար ժամանակ գտնվում է ԼՂՀ-ն (իր պետականության կերտման հենց սկզբից Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, այնուհետև Ադրբեջանի հետ 1994 թվականին միջազգայնորեն կնքված հրադադարի պայմանագիրը, որն անընդմեջ խախտվել է՝ ընդհուպ մինչև  անցած տարվա ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սահմանի ողջ երկայնքով վերսկսված ռազմական հարձակմամբ) 2006թ.-ին հաջողվել է ժողովրդավարական Սահմանադրություն հռչակել, և այդ իսկ Սահմանադրությանը համապատասխան՝ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել:

«Այս հանրաքվեն, ինչպես նաև նախորդ հանրաքվեները և խորհրդարանական ու  նախագահական ընտրությունները, ամրացրեցին ԼՂՀ դե-ֆակտո պետության միջազգային իրավական արդյունավետությունը»,- նշել է հոդվածի համահեղինակ Մորելը և, անդրադառնալով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության թեմային, հավելել, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությունը 21-րդ դարում կարող է միայն բանակցությունների սեղանի շուրջ լուծվել:

Իր հերթին դեսպան Շմիդթն ընդգծել է, որ ուրախալի է, որ 2017 թվականի փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն ընթացել է միջազգայնորեն ընդունված պահանջներին համապատասխան: «Եվ այս քաղաքական իրադարձությունը թերագնահատման ենթակա չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի հարևանությամբ քաղաքական պատկերը գնալով ավելի ու ավելի է արտահայտվում  ավտորիտար, ընտանեկան դինաստիայի բռնապետական ​​կառավարման գործընթացներով»,- նշել է Շմիդթը:

Երկու դիվանագետներն էլ մանրամասն անդրադարձել են այն հանգամանքին, որ հանրաքվեն կազմակերպվել է ժողովրդավարության բարձր մակարդակով, ընտրողների նկատմամբ ճնշումներ կամ ընտրական գործընթացի խախտումներ չեն գրանցվել, և որ երկրի կառավարման ու անվտանգության հարցերում իրենց շփումների ընթացքում հասարակության և իշխանության ներկայացուցիչների կարծիքները շատ նման են եղել: Նրանք անհրաժեշտ են համարել, որ փոխզիջումների հիման վրա պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչը մեծապես կազդի ողջ Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
2. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
3. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
4. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
5. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
10. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: