ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանահայոց առաջնորդարանը շնորհավորել է Գարեգին Սրբազանին՝ Թուրքիայի Հայոց Պատրիարքության տեղապահ ընտրվելու կապակցությամբ

20 մարտի, 2017 | 21:40

ՇՆՈՐՀԱՒՈՐԱԳԻՐ

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՍ. ՊԵՔՃԵԱՆ
ՏԵՂԱՊԱՀ ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ
garegin srbazan

Գերաշնորհ եւ շատ սիրելի Սրբազան Հայր,

19 Մարտ 2017 թուակիր Ձեր հրապարակած շնորհակալագիրէն, նախապէս ալ հայ մամուլէն, վերահասու եղանք, թէ Ձերդ Սրբազնութիւնը, Գերմանիոյ Հայոց մեր բարեխնամ Առաջնորդը, 15 Մարտ 2017 թուականին, Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանին մէջ տեղի ունեցած Եկեղեցական Համագումարին, օրինաւոր ընտրութեամբ եւ եկեղեցական դասու քուէներու բացարձակ մեծամասնութեամբ, ընտրուած է Պատրիարքական Տեղապահ:

Գերմանիոյ Հայոց Առաջնորդութեան Թեմական Խորհուրդի անունով սրտանց կը շնորհաւորենք Ձեզ` ի խորոց սրտի աղօթքով Ձերդ Սրբազանութեան մաղթելով քաջ առողջութիւն, ուժ եւ կորով:

Թող բարձրեալն Տէր Աստուած Ձեր դժուարին բայց սրբազան առաքելութիւնը պսակէ կատարեալ յաջողութեամբ` ի փառս Ամենասուրբ Երրորդութեան եւ ի պայծառութիւն Հայաստանեայց Եկեղեցւոյ, Կ. Պոլսոյ դարաւոր Նուիրապէտական Աթոռին եւ ի բարօրութիւն համայն հաւատաւոր մեր ժողովուրդին:

Որդիական ակնածանօք մատչելով ի համբոյր Ձերդ Սրբազանութեան Օծեալ Աջոյն

Թեմական Խորհուրդ
Գերմանիոյ Հայոց Առաջնորդութեան


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
3. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
4. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
6. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
7. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
8. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
9. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
10. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: