ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանական Բոխումում 2017-ին ծնված 1000-րդ երեխան հայ Դավիթ Աբելյանն է

13 հոկտեմբերի, 2017 | 08:27

ԲՈԽՈՒՄ.- Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է  Հայ  ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը Բոխումից, քաղաքի Սուրբ Էլիզաբեթ Հիվանդանոցում այս տարվա սեպտեմբերի 20-ին ծնված հոբելյանկան 1000-րդ երեխան հայ է՝ Դավիթ Աբելյանը։  Նա ծնվել է  Երեխաների համաշխարհային օրը՝ ժամը 14.10-ին։ Տեղական մամուլն www.waz.de անդրադարձել է այս իրադարձությանը, նշելով որ նորածնի մայրը՝ Լուսինե Աբելյանը արդեն իրեն լավ է զգում եւ դուրս է գրվել հիվանդանոցից։

Բժիշկ Յուրգեն Ֆրեխը նշել է, որ ծննդաբերությունը անցել է առանց բարդության։ Դավիթի քաշը եղել է   3450 գրամ , հասակը՝  49 սանտիմետր:

Երեխայի հայրը` Հայկ Աբելյանը վերջերս է իր ընտանիքով բնակություն հաստատել Բոխում քաղաքում։

Փաստորեն, հայ մանչուկը ծնված օրվանից հայտնվել է գերմանական լրատվամիջոցներ ուշադրության կենտրոնում։

Լուսանկարը՝ Ինգո Օտտոյի

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
2. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
3. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
7. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
8. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
9. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը
10. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: