ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի 90 ամյակն ու նորակառույց եկեղեցու բացումը

26 հուլիսի, 2013 | 00:16

ՀԱՅԱՍՏԱՆ. – Հուլիսի 26-ին նշվելու է Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի հիմնադրման 90- ամյակը‚ որի շրջանակում տեղի կունենա նորակառույց եկեղեցու բացման արարողությունը, որի կառուցման նախաձեռնողներն են ծնունդով գետիկցի ռուսաստանաբնակ բարերար Ռոբերտ Ղուլյանն ու համայնքի ղեկավար Սարգիս Այունցը:

Գետիկ գյուղը հիմնադրվել է 1923թ: Բնակիչները` ընդամենը 20-30 ընտանիք, եկել են Արծվաշեն (նախկին Հին Բաշքենդ) գյուղից և հիմնադրել Նոր Բաշքենդ (այնուհետև Նոր Բաշգյուղ, 1984թ-ից` Գետիկ) գյուղը: Մինչև 1947թ. եղել է Դիլիջանի գավառի,1937-1995թթ. Կրասնոսելսկի շրջանի,1995թ.-ից` Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում: Հեռավորությունը շրջկենտրոնից 12 կմ է, Երևան քաղաքից` 137 կմ:

Գյուղը գտնվում է Միափորի և Արեգունի լեռների միջև, Գետիկ գետի հովտում` ծովի մակարդակից 1820 մ բարձրության վրա:

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ աշխատում են 16 ուսուցիչ և սովորում` 50 աշակերտ:

Համայնքն ունի նաև իր ենթակայությամբ գործող գրադարան:

Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է:

Եկեղեցու, գյուղի զարգացման ու կայացման մեջ ,ինչպես նաև էկոտուրիզմում մեծ ներդրում ունի նաև գյուղի համայնքապետ Սարգիս Այունցն, ով ջանք չխնայելով անում է ամենը գյուղը բարգավաճ ու ծաղկուն պահելու գործում:

Եկեղեցին Ճամբարակի տարածաշրջանում չորրորդն է, որը կառուցվում է գյուղի վարչական տարածքում`Մուղնի Խաչ սրբավայրում: Այն ունի 20 մետր բարձրություն , 14,4 մետր երկարություն ու 9 մետր լայնություն: Կառուցումն իրականացրել է “Մկրտիչ Ղամբարյան” ՍՊԸ-ն,այստեղ շինարարական աշխատանքներին ընդգրկված են եղել ավելի քան 10 գյուղացիներ, ովքեր օժանդակել են եղեկեցու կառուցմանը:

Եկեղեցու տարածքում կան օժանդակ շինություններ, որոնց մեջ ընդգրկվելու են երեցտունը, կից սրահ`այցելուների համար,հանդիսությունների սրահ, որը տրամադրվելու է համայնքին:

Հետաքրքրական է այն փաստն, որ ավանդության համաձայն եկեղեցու հիմքը չի օծվել,16 անկյունաքարերը չեն տեղադրվել, դրանք կտեղադրվեն եկեղեցու օծման արարողությունից ու բարերարի հավանության արժանանալուց հետո, այդպես է ցանկացել բարերարը`նպատակ հետապնդելով ունենալ եզակի եկեղեցի: Գարիկ Ավետիսյան


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: