ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի` «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը Երեւանում

20 հոկտեմբերի, 2016 | 07:53

galamkaryanner2ԵՐԵՎԱՆ. Հոկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացված էին տոհմիկ պղնձագործ և արծաթագործ Գալէմքեարեանների ստեղծագործությունների նմուշներն ու ընտանիքի երկդարյա պատմությունը:

Միջոցառմանը մասնացեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ, մտավորականներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Հրազդան Թոքմաջյանի՝ Գալէմքեարեանների թողած ժառանգությունը համապարփակ պատկերագրքի վերածելու միջոցով սերունդներին փոխանցելու ջանքերը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արք.Սարգիսյանին, ում ջանքերի շնորհիվ Սիրիայում գործող բոլոր եկեղեցիների, թանգարանների, մշակութային և կրթական օջախների դռները բաց են եղել Հրազդան Թոքմաջյանի առաջ՝ Գալէմքեարեանների ստեղծագործությունները տեսնելու և ուսումնասիրելու համար:
«Շնորհակալ ենք Միմի և Արմեն Հարություննյաններին, որոնց մեկենասությամբ լույս տեսավ այս հրաշալի պատկերագիրքը,- նշեց նախարարը՝ հավելելով, – հայ վարպետների համբավը միշտ էլ դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Դարեր շարունակ պետականություն չունեցող հայերը ստեղծել են արվեստի վերածված արհեստագործական հազարավոր աշխատանքներ: Բարենպաստ պայմաններում հայ արհեստավորներին հաջողվել է զարգացնել իրենց գործը. ստեղծվել են համքարություններ, ձևավորվել են արհեստավոր ընտանիքներ, որոնցից մեկն էլ եղել է պղնձի և արծաթի մշակման մեծ վարպետ Գալէմքեարեանների ընտանիքը:

Այս ընտանիքի գործունեությունը ծավալվել է շուրջ 200 տարի: 1915-ի տեղահանությունից հետո Գալէմքեարեանները հայտնվել են Դամասկոսում, այնուհետև տեղափոխվել Հալեպ: Ահա այսպիսի գաղթի ճանապարհ է անցել Գալէմքեարեանների ընտանիքը: Մեր սիրելի Հրազդան Թոքմաջյանը նրանց պատմությունը վերածել է գրքի և իր աշխատությունը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:
Նախարարը շեշտեց, որ մենք պարտավոր ենք Հայաստան հրավիրել հատկապես Սիրիայում և Լիբանանում ապրող պղնձագործներին, արծաթագործներին և նրանց փորձը փոխանցել մատաղ սերունդներին: «Այդ գործին մեծապես կծառայի նաև մեր սիրելի Հրազդանի ստեղծած գրքի վերջում ամբողջացված 986 հայ պղնձագործների անվանացանկը», – նշեց նա:

Վերադառնալով Հրազդան Թոքմաջյանի հայրենանվեր գործունեությանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց վերջինիս՝ Հալեպում ստեղծած «Մարտիրոս Սարյան» ակադեմիայի դերը մատաղ սերունդներին կրթելու գործում և նշեց. «Նույնիսկ այսօրվա ռումբերի պայթյունների տակ շարունակում է շնչել և սերունդներ կրթել մեր մեծ նկարչի անունը կրող ակադեմիան: Հուսանք, որ կավարտվի պատերազմը, և Հալեպի մեր երբեմնի ծաղկուն համայնքը կվերականգնվի»:

galamkianner1
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Շահան արք.Սարգիսյանը: Նա նշեց, որ չնայած հայրենազրկումին և սպառնացող ֆիզիկական բնաջնջմանը՝ հայերը ոչ միայն չեն անհետացել պատմության հոլովույթից, այլև պահպանել են իրենց ազգային արժեքները: «Այս պատկերագիրքը մեր Առաջնորդարանի լավագույն աշխատություններից մեկը կլինի», – ասաց Շահան արք.Սարգիսյանը:

Գնահատանքի խոսքով հանդես եկան հալեպահ բժիշկ, գրող, մտավորական Թորոս Թորանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

Գալեմքեարյան ընտանիքի ժառանգ Բալիկ Գալեմքեարյան-Պոպովան հանդես եկավ կոմիտասյան կատարումներով, իսկ Դալար Գալեմքեարյանը շնորհակալություն հայտնեց գրքի ստեղծման, հրատարակման և շնորհանդեսի բոլոր կազմակերպիչներին:

Հանդիպման ավարտին հանդես եկավ Հրազդան Թոքմաջյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ իր գործերը Հայաստանի հասարակությանը ներկայացնելու գործում ցուցաբերած ջանքերի համար: Ներկայացնելով աշխատությունը՝ Թոքմաջյանը նշեց, որ ինքը և վարպետ Հովհաննես Գալեմքեարյանը Հալեպում հարևաններ էին:

«Պատերազմական վերջին տարիներին շատ չէինք կարողանում դուրս գալիս բակ՝ պատահական ռումբերի բեկորներից խուսափելու համար, բայց տեսնում էի վարպետ Հովհաննեսին իր պատշգամբից փողոցը դիտելիս:

Վերջին խանութն ու արհեստանոցը, որ գործում են առ այսօր, գտնվում են Սալիպե և Սուլեյմանիե թաղամասերում: Այո՛, նախարար Հրանուշ Հակոբյանը ճշգրիտ նշեց, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքներում ապրող հայ արհեստավորներն իրենց փորձը պետք է փոխանցեն հատկապես հայաստանցի մատաղ սերնդին:

Համայն հայության ապագան Հայաստանում է: Ես էլ առաջարկում եմ հայ հետազոտողներին, արվեստաբաններին՝ ուսումնասիրության նյութ դարձնել պատկերագրքի վերջին էջերում բերված հայ համբավավոր արհեստավոր գերդաստանների կյանքն ու գործը», – նշեց Թոքմաջանը:

hayernaysor.am


Առնչվող նյութեր
1. Սոնա Վանին նվիրված Դավիթ Գասպարյանի «Հրե վարդ» գրքի շնորհանդեսը
2. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
3. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
4. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
5. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
6. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
7. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
8. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
9. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
10. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: