ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ. ԲԵՆՋԱՄԻՆ ԲՐԻՏՏԵՆ – 100

12 փետրվարի, 2014 | 10:49

OLYMPUS DIGITAL CAMERAԳաֆէսճեան արվեստի կենտրոնի ավանդական ամենամսյա «Հանդիպում արվեստի հետ» շարքի 2014թ-ի առաջին միջոցառումը նվիրվում է բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին և տեղի կունենա հինգշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, ժամը 19:00-ին կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ:

Միջոցառման ընթացքում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կպատմի Բենջամին Բրիտտենի՝ 1965թ. Հայաստան կատարած այցի մասին, այնուհետև «Զվարթնոց Վերածնունդ» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի Բրիտտենի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին կցուցադրվի բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Թոնի Պալմերի «Մի ժամանակ…» (A Time There Was…, 1973) մեծ կոմպոզիտորի մասին պատմող երաժշտական վավերագրական ֆիլմը: Բրիտտենի կերպարը բացահայտող այս ֆիլմն արժանացել է իտալական հեղինակավոր Prix Italia մրցանակին: Ֆիլմի հատուկ հատվածներ ներառում են արխիվային կադրեր մաեստրոյի փորձերից, ինչպես նաև ամերիկացի մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնի հետ հարցազրույցը, ով խոսում է Բրիտտենի հանճարի և «աշխարհի հետ չհամակերպվելու իր ցավի» մասին: Ֆիլմը կցուցադրվի անգլերեն լեզվով, ռուսերեն ենթագրերով:

Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել 541932/34 կամ այցելել՝ https://www.facebook.com/events/514224165363116/

Միջոցառման գործընկերն է՝ «Արմենիա Վայն» ընկերությունը:

 

Բենջամին Բրիտտենը (1913–1976) անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար է: Բրիտտենը 20-րդ դարի բրիտանական դասական երաժշտության կենտրոնական դեմքերից էր: Իր բազմաթիվ ստեղծագործությունները ներառում են օպերա, վոկալ երաժշտություն, նվագախմբային և կամերային գործեր: Բրիտտենի շատ հայտնի ստեղծագործություններից են «Փիթեր Գրիմս» օպերան, «Պատերազմի ռեքվիեմը» և «Երիտասարդի ուղեցույցը նվագախմբի համար»:

 

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

 

 


Առնչվող նյութեր
1. «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
2. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
3. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
4. «Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. Այսօր բացվում է Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
8. Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստը Գաֆէսճեան կենտրոնում
9. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
10. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական միջոցառումների մասին:

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ազրպէյճանական փորձերը անգամ եւս ձախողեցան Եւրոխորհրդարանի մէջ
2.Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը` Աշոտ Սմբատյանը
3.Երեք հոբելյան Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
4.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
5.Սերբիայում նշվեց 1988թ. Երեւանի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման 30-րդ տարելիցը
6.Դեսպան Գառնիկ Բադալյանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
8.Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
9.Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է 1 միլիոն եվրոյի զարգացման ծրագրեր
10.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: