ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկեց «Ամառային քանդակների պարտեզ» կրթական-ստեղծագործական ծրագիրը

25 հուլիսի, 2014 | 21:18

cafesjian 2Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline–ի հետ համատեղ հայտարարում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական-ստեղծագործական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հիմնված է Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա և եզակի հնարավորություն է պուրակի քանդակները երեխաներին և նրանց ծնողներին թանգարանային միջավայրում ներկայացնելու համար։

Այսօր «Ամառային քանդակների պարտեզ» ծրագրի առաջին փուլին մասնակցեցին վեց ընտանիք: Միջոցառման առաջին հատվածում մասնակիցները շրջայց ունեցան Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթանալով ներկայացված արվեստագետներին և նրանց ստեղծած կենդանակերպ քանդակներին, նյութին և կատարման տեխնիկային: Երկրորդ մասն անցավ կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ մասնակիցները ստեղծեցին նմուշներ տրամադրված նյութերով, իսկ վերջում մասնակից ընտանիքները բաժանվեցին խմբերի և ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական ընտանիքները միմյանց հանձնեցին իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:

«Ամառային քանդակների պարտեզ» ծրագիրը նոր ստեղծագործական լիցք է հաղորդում մասնակիցներին, ովքեր առիթ ունեն ոչ միայն լավագույնս ծանոթանալու ընտրված արվեստանմուշներին եւ արվեստագետներին, այլեւ վերարտադրելու, ներկայացնելու եւ նվիրելու cafesjyan kentronիրենց յուրօրինակ վերարտադրություները ծրագրի մասնակից ընտանիքներին: Շնորհակալություն ենք հայտնում Beeline-ին հերթական անգամ մեր կրթական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր Beeline-ը մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք կյանքը դարձնում են ավելի լավը։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին կկարողանանք դրական լիցքեր և վառ տպավորություններ պարգևել ոչ միայն փոքրիկներին, այլ նաև նրանց ծնողներին դարձնելով՝ այս ամառն անմոռանալի և հետաքրքրիր»,-նշեց Հայաստանում Beeline–ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։

Ծրագրի մասնակիցներն իրենց գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնին եւ Beeline-ին՝ ընտանիքների համար հետաքրքիր, կրթական և ստեղծագործական ժամանց կազմակերպելու համար:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվության ստանալու կամ ծրագրին գրանցվելու համար կարող եք զանգահարել +37410 54 19 32/34 հեռախոահամրին։

«Ամառային քանդակների պարտեզ» ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:


Առնչվող նյութեր
1. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
2. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
3. «Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
4. «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. Այսօր բացվում է Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
8. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական միջոցառումների մասին:
9. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Շունչ» ցուցադրության հանդիսավոր բացումը
10. «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճյան կենտրոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: