ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը

17 մայիսի, 2018 | 23:18

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին և Թանգարանային գիշերը՝ մայիսի 19-ին՝ առաջարկելով անվճար մուտք իր բոլոր ցուցասրահներ մայիսի 18-ին՝ ժամը 10:00-20:00, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 24:00:

ԳԱԿ-ի այցելուները հնարավորություն կունենան դիտելու ընթացիկ երեք ժամանակավոր ցուցադրությունները՝ «Ճանճ», «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» և «Արվեստանոց»:

Բացի այդ, Կենտրոնը նաև կներկայացնի կրթական և հանրային միջոցառումների հատուկ ծրագիր՝ առաջնորդվելով Թանգարանների միջազգային օրվա այս տարվա թեմայով, որն է՝ «Գերհաղորդակցվող թանգարաններ. Նոր մոտեցումներ, նոր հասարակություն»:

 

Մայիսի 18 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

10:00 – 20:00   ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔ

Մայիսի 19 ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ

10:00 – 24:00 ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔ

 

Կրթական ծրագիր

ՎԵՐԱ-ԵՐԵՎԱԿԱՅԻՐ ՔԱՆԴԱԿԸ

«Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության շրջանակներում

11:00 – Մեծահասակների ծրագիր

«Արծիվ» սրահ

 

Հանրային ծրագրեր

 

ՄԱՐՄԻՆ, ՇԱՐԺՈՒՄ, ՊԱՏԿԵՐ Բացօթյա յոգա և նկարչություն

16:00-17:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզ

 

ՔԱՂԱՔ. ԿԵՐՊԱՐ և ԿՈՆՏԵՔՍՏ Գարնանային դասախոսությունների շարք

Թեմա` Երևանի վերացող արդի ճարտարապետական շերտը

Բանախոս`Ռուբեն Արևշատյան, արվեստի քննադատ և համադրող

18:30 Հատուկ միջոցառումների սրահ

 

 

 

Կրթական ծրագրեր

ՎԵՐԱ-ԵՐԵՎԱԿԱՅԻՐ ՔԱՆԴԱԿԸ

«Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության շրջանակներում

11:00 – Ընտանեկան ծրագիր

14:00 – Պատանեկան ծրագիր

«Արծիվ» սրահ

 

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ

14:00 Ընտանեկան ծրագիր

Հատուկ միջոցառումների սրահ

 

Հանրային ծրագրեր

 

ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ Լուսանկարչական տաղավար

«Արվեստանոց» ցուցադրության շրջանակներում

19:00-21:00 Շարժասանդուղքների սրահ

 

ՀԱՅՐԵՆ երգչախումբ և նվագախումբ բացօթյա համերգ

19:00 Գաֆէսճեան քանդակների պարտեզ

 

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

Բացօթյա մուլտիմեդիա ներկայացում

21:00 – 22:00 Գաֆէսճեան քանդակների պարտեզ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

 

Թանգարանների միջազգային խորհուրդը 1977թ. հիմնադրեց Թանգարանների միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության զարգացմանն ուղղված  թանգարանների դերի մասին հանրային իրազեկությունը, որը հետագայում լայնորեն տարածվեց: 2015թ. գրանցվել է ռեկորդային մասնակցություն. 145 երկրներում ավելի քան 35.000 թանգարաններ Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում հանդես են եկել բազմաբնույթ միջոցառումներով

 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
2. Այցելեք Օրբելի եղբայրների 35-ամյա տուն-թանգարանը Ծաղկաձորում
3. «Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
4. Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը
5. «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. Այսօր բացվում է Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
8. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
9. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական միջոցառումների մասին:
10. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Շունչ» ցուցադրության հանդիսավոր բացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: