ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերի մեկնարկը

16 ապրիլի, 2014 | 13:07

cafesjian centerԳաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկել են «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում:

«Կախարդական լաբիրինթ» ծրագիրը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների, իսկ «Քաղաք Հունդերթվասեր»-ը՝ 14 տարեկանից բարձր պատանիների և մեծահասակների համար:

Առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում կծանոթանան Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին, այնուհետև ծրագրերը կշարունակվեն կենտրոնի Ստեղծագործական սրահում: Այստեղ «Կախարդական լաբիրինթ»-ի մասնակիցները, ներշնչված Հունդերթվասերի արվեստից, կստեղծեն իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր: «Քաղաք Հունդերթվասեր» ծրագրի ընթացքում, որն իրականացվում է «Ուրբանլաբ Երևան» ճարտարապետական գրասենյակի հետ համատեղ, մասնակիցներին կներկայացվի տեսանյութ Հունդերթվասերի ճարտարապետական կառույցների մասին: Ներշնչված ավստրիացի արվեստագետի ճարտարապետական և բնապահպանական մոտեցումներից՝ հաջորդիվ, մասնակիցները կստեղծեն իրենց յուրահատուկ «Քաղաք Հունդերթվասեր»-ի մանրակերտները:

«Ծրագրերը մասնակիցներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին և փիլիսոփայությանը և կիրառել այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Այն նաև հրաշալի առիթ է վայելելու կենտրոնի անմիջական և ստեղծագործ մթնոլորտը», – մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ծրագրերին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների և գրանցումների համար զանգահարել` +37410 54 19 32/34:

«Կախարդական լաբիրինթ»-ի հերթական ծրագիրը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, իսկ «Քաղաք Հունդերթվասեր»-ը՝ ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ պարտեզի սրահում 2014թ. մարտի 20-ին բացվեց «Ռեգենթագ» ցուցադրությունը, որը ներկայացնում է ավստրիացի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի համանուն պորտֆոլիոն: Նկարիչ, ճարտարապետ և բնապահպան Ֆրիդենսրայխ Հունդերթվասերը (1928-2000) անկասկած 20-րդ դարի հետպատերազմյան արվեստի վառ և հակասական կերպարներից է, ում մշակութային տեսլականը պայքար էր հասարակության ահագնացող սպառնալիքների դեմ, արվեստը՝ ելք դեպի բնության հետ ներդաշնակ, ավելի գեղեցիկ աշխարհ:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերի մեկնարկը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկել են «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում:

«Կախարդական լաբիրինթ» ծրագիրը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների, իսկ «Քաղաք Հունդերթվասեր»-ը՝ 14 տարեկանից բարձր պատանիների և մեծահասակների համար:

Առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում կծանոթանան Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին, այնուհետև ծրագրերը կշարունակվեն կենտրոնի Ստեղծագործական սրահում: Այստեղ «Կախարդական լաբիրինթ»-ի մասնակիցները, ներշնչված Հունդերթվասերի արվեստից, կստեղծեն իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր: «Քաղաք Հունդերթվասեր» ծրագրի ընթացքում, որն իրականացվում է «Ուրբանլաբ Երևան» ճարտարապետական գրասենյակի հետ համատեղ, մասնակիցներին կներկայացվի տեսանյութ Հունդերթվասերի ճարտարապետական կառույցների մասին: Ներշնչված ավստրիացի արվեստագետի ճարտարապետական և բնապահպանական մոտեցումներից՝ հաջորդիվ, մասնակիցները կստեղծեն իրենց յուրահատուկ «Քաղաք Հունդերթվասեր»-ի մանրակերտները:

«Ծրագրերը մասնակիցներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին և փիլիսոփայությանը և կիրառել այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Այն նաև հրաշալի առիթ է վայելելու կենտրոնի անմիջական և ստեղծագործ մթնոլորտը», – մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ծրագրերին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների և գրանցումների համար զանգահարել` +37410 54 19 32/34:

«Կախարդական լաբիրինթ»-ի հերթական ծրագիրը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, իսկ «Քաղաք Հունդերթվասեր»-ը՝ ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ պարտեզի սրահում 2014թ. մարտի 20-ին բացվեց «Ռեգենթագ» ցուցադրությունը, որը ներկայացնում է ավստրիացի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի համանուն պորտֆոլիոն: Նկարիչ, ճարտարապետ և բնապահպան Ֆրիդենսրայխ Հունդերթվասերը (1928-2000) անկասկած 20-րդ դարի հետպատերազմյան արվեստի վառ և հակասական կերպարներից է, ում մշակութային տեսլականը պայքար էր հասարակության ահագնացող սպառնալիքների դեմ, արվեստը՝ ելք դեպի բնության հետ ներդաշնակ, ավելի գեղեցիկ աշխարհ:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
2. Արվեստագետները մեկ հարկի տակ․Երևանում մեկնարկեց առաջին Armenia Art Fair արվեստի տոնավաճառը
3. Արվեստ Հայաստան Հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին
4. Լեհաստան. «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդես Շամոտուլի քաղաքում
5. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստը Գաֆէսճեան կենտրոնում
7. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
8. Հայաստանը մասնակցեց Նիդերլանդների Վասենար քաղաքի «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես»-ին
9. ԿՂԿՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՎՍԵՄ ԱՐՎԵՍՏ
10. Սահակ Պողոսյանի ,,Մեծ մորս աչքերի լռությունը,,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: