ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը

22 սեպտեմբերի, 2018 | 22:42

«Հայաստանի մշակութային կենտրոնները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են մասնակցում Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի շրջանակում իրականացվող միջոցառումներին՝ կարևորելով մշակութային ժառանգության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը և միասնական ուժերով այդ ժառանգությունը պահպանելու, կիսվելու անհրաժեշտությունը: Միասնական մշակութային բացառիկ արժեհամակարգով օժտված մեր ժառանգությունը կարիք ունի հանրահռչակվելու և շուրանակական հոգատարության»,-Գաֆեսճյան կենտրոնում Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այս տարի ծրագրում ընդգրկված է ավելի քան 100 մշակութային կազմակերպություն:


Նախարարի խոսքով, հուշարձանների տարածքներում իրականացվելու են տարբեր միջոցառումներ՝ գրական-երաժշտական երեկոներ, քննարկում-դասախոսություններ, ինտերակտիվ ծրագրեր, նույնիսկ աստղադիտում: Հանրության առջև բաց են լինելու փակ պատմամշակութային տարածքների դռները:
Նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ ի դեմս պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու, ում աջակցությամբ Հայաստանում իրականացվում են մշակութային բարձրորակ ծրագրեր:

Դեսպան Սվիտալսկին իր խոսքում արձանագրեց.
«Եվրոպական Ժառանգության օրերը խորհրդանշում են, որ բոլորս մշակութային մի մեծ ընտանիքի անդամ ենք, ունենք մշակութային ընդհանուր արժեքներ ու ժառանգություն: Այս սրահն (Գաֆեսճյան կենտրոնի «Խանջյան» սրահը, որտեղ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ ստեղծագործությունն է) ինքնին փաստում է, թե Հայաստանն ինչ մեծ ներդրում է ունեցել եվրոպական մշակութային ժառանգության մեջ: Հայերը կարող են հպարտանալ իրենց մշակույթով, ինքնությամբ, ժառանգությամբ: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի եվրոպական մշակութային ժառանգությունը տեսանելի լինի: Եվրոպային ավելի շատ հայկական մշակույթ է անհրաժեշտ »,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
Պաշտոնական բացմանը հաջորդեց հայկական ու եվրոպական ազգային պարերից բաղկացած պարային ներկայացումը(ֆլեշմոբ):


Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում միջոցառումներն այս տարի անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրով, սեպտեմբերի 22-ին և 23-ին: Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիայնի միացած եվրոպական 50 երկրներում:


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
5. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
6. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
7. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
8. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
9. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
10. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: