ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Գարիկ Ավանեսյանը եւ իր հայերը,, պատկերագիրքը եւ բացառիկ ցուցահանդեսը Պրահայում. (լուսանկարներ)

11 հունվարի, 2017 | 11:35

garik avanesyan

ORER.- Հունվարի 10-ին Պրահայի  Panny Marie Sněžné վանքային համալիրի սրահներում հանդիսավորությամբ բացվեց չեխահայ անվանի  լուսանկարիչ, Չեխիայի Լուսանկարչական արվեստի ֆեդերացիայի նախագահ  Գարիկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը։

Տեխնիկական գիտությունների դոկտոր, քիմիկոս Միլան Ֆառան բացելով ցուցահանդեսը, նախեւառաջ ընդգծեց այն լավատեսությունը, որ հորդում է Գարիկ Ավանեսյանի լուսանկարներից։ ,,Նա լավատեսական հայացքով է ներկայացնում եւ շրջակա աշխարհը, եւ մարդկանց։ Գարիկի թե՜ լուսանկարչական տեխնիկան, եւ թե՜ լուսանկարը ներկայացնելու ձեւերը բացառիկ են,-ասաց նա։ Մեզ հետ զրույցում, դոկտոր Ֆառան նշեց, որ Գարիկը բացառիկ է նաեւ ընկերության մեջ, եւ շրջապատում վայելում է մաքուր, անկեղծ ու ազնիվ ընկերոջ անուն։

դոկտոր Միլան Ֆառա

դոկտոր Միլան Ֆառա

Այնուհետեւ ողջույնի համար ձայնը տրվեց Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին։ Նա ուրախությամբ նշեց, որ իր հայրենակիցը համարվում է ոչ միայն Չեխիայի, այլեւ ամենահայտնի հայ լուսանկարիչներից մեկը։ Դեսպանը ողջունեց այն հանգամանքը, որ ցուցահանդեսում տեղ են գտել նաեւ Հայաստանին ու Ղարաբաղին նվիրված լուսանկարներ։ Պատասխանելով  ՕՐԵՐ-ի հարցին, դեսպան Սեյրանյանը շեշտեց, որ ,, Ցուցահանդեսն իրոք հետաքրքիր է։ Գարիկը բավականին յուրահատուկ լուսանկարչական տեխնիկա ունի,  շատ հետաքրքիր են իր ընտրած թեմաները։ Ինչպես ինքն ասաց, Հայաստանում ու Ղարաբաղում նկարել է այն, ինչ ինքն է տեսել, եւ ոչ այն,ինչը բոլորն են տեսնում։ Դա յուրահատուկ մոտեցում է։ Սեւի ու սպիտակի միջոցով կարողացել է Հայաստանի ու Ղարաբաղի գույները արտացոլել։ Նաեւ տպավորիչ էին Բանգլադեշի լուսանկարները, այն վառ գույները, որ նա կարողացել է որսալ եւ լավագույնս ներկայացնել։ Պատկերագրքին դեռ չեմ ծանոթացել, ուր ներկայացված է Հայաստանին ու Արցախին նվիրված իր լուսանկարչական պատմությունը, բայց առաջին հայացքից երեւում է, որ մեծ գործ է կատարել։ Գարիկին նորանոր ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում եւ նոր ցուցահանդեսներ,,։

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ելույթի պահին

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ելույթի պահին

Ցուցահանդեսի բացումը ողջունեց նաեւ հայտնի չեխ արվեստագետ, թատրոնի ու կինոյի դերասան Զդենեկ Պոդհուրսկին։

Մեզ հետ զրույցում նա կիսվեց իր տպավորություններով. ,,Նայեցի ցուցահանդեսը եւ միայն լավատեսություն զգացի, ոչ մի դեպրեսիա չզգացի։ Սա մարդկանց ու շրջակա միջավայրի իրական փաստագրությունն է։ Դրանից հորդում է մարդկային դրական էներգիան։ Ես Գարիկի հետ թեեւ չեմ ճամփորդել, բայց վաղուցվանից գիտեմ իր լուսանկարները, ինքս էլ երբեմն լուսանկարում եմ։ Ուրախ եմ, որ Պրահայում նման ցուցահանդես է բացվել,,։

Դերասան Զդենեկ Պոդհուրսկին

Դերասան Զդենեկ Պոդհուրսկին

Վերջում խոսեց նաեւ Գարիկ Ավանեսյանը, նշելով, որ ցուցահանդեսում ներկայացված են վերջին տասը տարիների ճամփորդությունների ընթացքում արված 92 լուսանկարներ՝ Հայաստանից, Արցախից, Հնդկաստանից, Չինաստանից,  Բանգլադեշից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Ավստրիայից, Չեխիայից։

Նա նաեւ ընդգծեց, որ իր ամենամեծ սերը մնում է Հայաստանը, բայց դրանից զատ լուսանկարչության առումով ամենամեծ տպավորությունը ստացել է Բանգլադեշից, ուր 10 օրվա ընթացքում նկարահանել է այնքան լուսանկար, որքան մնացյալ բոլոր ճամփորդությունների ընթացքում։ Այդ իսկ պատճառով էլ, իր համախոհ լուսանկարիչների հետ հունվարի 11-ին կրկին 10 օրով մեկնում է Բանգլադեշ։

Գարիկի ասելով, հաճախ են իրեն կշտամբում, թե ինչու է ծեր ու խեղճ մարդկանց լուսանկարում, բայց ինքը միշտ ասում է, որ հրաշք բնությունն ու պատմական հուշարձանները բոլորը տեսնում են, մարդկանց շատերը չեն նկատում։ Եվ նրանցից շատերը, ում ինքը նկարել է, այսօր չկան այլեւս։ Ինչպես հայ գրող Ակսել Բակունցն է գրել իր պատմվածքներում, այնպես էլ ինքն է անդրադառնում հասարակ գյուղացիներին, հողին կպած մարդուն, ով արարում է ամեն օր ու հաց ստեղծում։

Գարիկ Ավանեսյանը ներկայացրեց նաեւ իր նոր պատկերագիրքը՝ ՚՚Գարիկ Ավանեսյանը եւ իր հայերը՚՚։ Հեղինակը գիրքը նվիրել է ղարաբաղյան արմատներով իր ծնողներին։ Գրքում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված լուսանկարներից զատ, տեղ են գտել նաեւ Գարիկ Ավանեսյանի հուշերը ոչ միայն իր հանդիպումների, այլեւ հայկական աշխարհի մարդկանց մասին։  Արցախին նվիրված էջերում տեղ են գտել 1987-2014 թթ. արված լուսանկարները, իսկ Հայաստանի էջերում՝ 2006-2015 թվականներինը։ Հեղինակը պատմում է, թե ինչպես է 2006 թվականից սկսել կազմակերպել չեխ լուսանկարիչների ճամփորդությունները Հայաստան, ծանոթացել հասարակ մարդկանց եւ նրանց ճակատագրերին։

Հեղինակը հատուկ շեշտեց, որ լուսանկարներից ավելին, նաեւ իր մեկնաբանություններն են կարեւոր, եւ ներկաներին հորդորեց կարդալ իր մեկնաբանությունները՝ Հայաստանի ու Ղարաբաղի , այնետղ ապրող մարդկանց մասին։

Վերջում Հայաստանի դեսպանը գինով կատարեց նոր պատկերագրքի ՚՚օծումը՚՚, ինչին հետեւեց հյուրասիրություն եւ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ծանոթությունը։

Ցուցահանդեսը կգործի հունվարի 11-ից մինչեւ փետրվարի 20-ը։ Հասցեն, Պրահա 1, Յունգմանովո նամեստի։

Հ.Ասատրյան

Պրահա

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

garik avanesyan garik avanesyan garik avanesyan garik avanesyan despan seyranyan garik avanesyan garik avanesyan despan garik avanesyan garik avanesyan garik avanesyan garik avanesyan 1 garik avanesyan2 garik avanesyan


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
7. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
8. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
9. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
10. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: