ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը. 30 օր

23 մայիսի, 2018 | 20:23

Գարեգին Չուգասզյանն արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորությունը։ Այս ընթացքում բազմաթիվ հասարակական ու մշակութային գործիչներ իրենց զորակցությունը հայտնեցին Գարեգին Չուգասզյանին։ Նրա հետ հանդիպեցին նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին արձագանքել է Սասնա ծռերի խնդրին։ Նա անթույլատրելի է համարել բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով ժողովրդի հետ խոսելը: Այս մասին նա խոսել է մայիսի 23-ի ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Ժիրայր Սեֆիլյանը բաց նամակ է հղել Փաշինյանին և նշել, որ «քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով»:

«Նախ պետք է նշեմ, որ Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այն կշարունակվի: Ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան. չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, հետևաբար այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո և համերաշխության տրամաբանությունը շարունակենք մինչև վերջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
2. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
3. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
5. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
6. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
9. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
10. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: