ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում

14 նոյեմբերի, 2018 | 15:14

 

Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրան:

Հանդիպմանը Նորին Սրբությունը խոսեց հայրենիքում բազում  մարտահրավերների առկայության մասին: Կարևոր նկատելով առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ Հայոց Հայրապետը մաղթեց, որպեսզի դրանք անցնեն խաղաղ և համերաշխ մթնոլորտում՝ նպաստելով հայ ժողովրդի, Հայաստանի բարի անվան և հեղինակության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ տիար Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց Վեհափառ Հայարպետին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են խաղաղ ու հանգիստ մթնոլորտում:

Պրն. Փաշինյանը խոսեց նաև Հայ Եկեղեցու հայ ժողովրդի կյանքում ունեցած բացառիկ դերակատարության մասին՝ հաստատելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգապահպանության կարևոր առաքելություն է իրականացնում:

Վերջում  Հայոց Կաթողիկոսը մաղթեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարին Աստծո օգնականության և օրհնության ներքո իրականացնել իր անչափ պատասխանատու առաքելությունը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:


Առնչվող նյութեր
1. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
2. ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին
3. Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
4. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը
5. Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
6. Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
7. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
8. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
9. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
10. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: