ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը

19 նոյեմբերի, 2018 | 16:35

Ժողովրդական թատրոնի հիման վրա 1935 թվականին Կամո քաղաքում (ներկայում Գավառ) հիմնվեց պետական թատրոն, որը 1959 թվականին անվանակոչվեց Լևոն Քալանթարի անունով: Արդեն 1990-ականներին թատրոնի շենքն անմխիթար վիճակում էր, 2000-ականների կեսերից այն համարվում էր վթարային, ուստի որոշվեց թատրոնի համար կառուցել նոր շենք: 2011 թվականին սկսվեց շինարարությունը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերանորոգումից հետո Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն այսօր իր դռները բացեց հանդիսատեսի առջև:
«Շուրջ 135 տարվա պատմություն ունեցող թատրոնի համար մեծ պատիվ է ունենալ այսպիսի շքեղ շենք, որի կամարների տակ թատերասեր հասարակությունը կշարունակի ստանալ իր հոգևոր սնունդն ու կբավարարի իր գեղագիտական պահանջը: Այս գեղեցիկ ու լուսավոր շենքում հանդիսատեսը կրկին անհամբեր կսպասի վարագույրի բացվելուն, որպեսզի հաղորդակցվի այն հրաշալի կախարդանքին, որը կոչվում է թատրոն»,-բացման հանդիասավոր արարողությանն ասաց թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը:


«Պատմում են, որ այս թատրոնի շենքը կառուցելու համար տեղացիները ժամանակին նույնիսկ շշեր են հանձնել, որպեսզի կարողանան գումար հավաքել: Չգիտեմ՝ որքանով է խոսքից խոսք փոխանցվող այս պատմությունը համապատասխանում իրականությանը, բայց դրա մեջ կա մարզում անպայման թատրոն ունենալու խանդավառության, մեծ նվիրումի գաղափարը: Չնայած Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ չէ, բայց մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել երկու ծրագրի շուրջ, որոնք իրականացնելու ենք մինչև տարեվերջ:
Խորապես հավատում եմ, որ համայնքներում մարդկանց կյանքի որակական փոփոխությունը մեծապես կախված է նաև մշակութային կյանքի ակտիվացումից: Արվեստն ու մշակույթն այն տիրույթն են, որոնք մեզ դուրս են բերում ընկճված հոգեվիճակից, որոնք մեզ երջանկության զգացում են պարգևում ու մղում աշխատելու և արարելու»,- Գեղարքունիքի մարզային թատրոնի վերաբացման առիթով շնորհավորանքի իր ելույթում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նաև վստահություն հայտնեց, որ թատրոնի վերագործարկումը նոր երանգ է մտցնելու Գեղարքունիքի մարզի մշակութային կյանքում, և թատրոնը հանդիսանալու է մշակութային ժամանցի այն հիմնական վայրը, որտեղ գալու են նորից ու նորից:

Մշակույթի նախարարություն


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը
2. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
4. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
5. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում
6. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
7. Նիկոլ Փաշինյան-ՌԱԿ կենտրոնական վարչություն հանդիպում
8. Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
9. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
10. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: