ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գասպար Կարապետյան. Եվրոխորհրդարանի բանաձեւը հավասարակշռված է

20 նոյեմբերի, 2017 | 11:03

Արցախի հարցի շուրջ, բանաձեւը հաւասարակշռուած տեսակէտ կը յայտնէ եւ կը նշէ Եւրոպական Միութեան եւ Եւրոխորհրդարանի զօրակցութիւնը ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի համանախագահներու աշխատանքին եւ անոր 3 հիմնական սկզբունքներուն, որոնք են «Ոյժի ոչ կիրառում»-ը, «Ազատ ինքնորոշման իրաւունք»-ը եւ «Հողային ամբողջականութեան» սկզբունքները:

Հարկ եղաւ ՀՀ դեսպանութեան եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի համադրուած աշխատանքին, փոխելու համար յօդուածին մէջ հետեւեալ սխալ մեկնաբանութիւնը՝ կը նշուէին միայն «Ոյժի ոչ կիրառում»-ի եւ «Հողային ամբողջականութեան» սկզբունքները: Սակայն կարելի եղաւ մեր ջանքերով, համոզել պատասխանատուները եւ զեկուցաբերները, որ արդար եւ հաւասարակշռուած պիտի ըլլար եթէ նշուէր նաեւ «Ազատ ինքնորոշման իրաւունք»-ի սկզբունքը:

Գասպար Կարապետեան
ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի հանձնախումբի նախագահ

ՕՐԵՐ ի կողմից հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրոպական Խորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար:

Մասնավորապես՝ ադրբեջանական կողմն իրեն հատուկ «լանդրոմատային» մեթոդներով հասել էր նրան, որ բանաձևի նախագծին ներկայացվել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի և Հայաստանի դեմ ուղղված ավելի քան քսան լրացում, որոնք ի թիվս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանամետ ձևակերպումներ, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ և այլն:

Այնուամենայնիվ, հայկական կողմի նպատակային գործունեության և եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ ԵԽ լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նպատակային ու համառ աշխատանքի հնարավոր եղավ տապալել ադրբեջանական կողմի ջանքերով ներկայացված բոլոր ապակառուցողական լրացումները: Ավելին՝ ևս մեկ անգամ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձևի տեքստում հաջողվեց ոչ միայն կանխել այնպիսի դրույթի ներառումը, որտեղ Հայաստանը քննադատության էր ենթարկվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար, այլև Հայաստանը բանաձևում վկայակոչել որպես դրական օրինակ, որը կամրջում է այդ երկու ինտեգրացիոն հարթակները՝ ԵՄ և ԵԱՏՄ: Այս մասին հաղորդել է  «Արմենպրես»-ը։

Գործակալության  հետ զրույցում Եվրոպայի Հայ Դատի նախագահ Գասպար Կարապետյանը հիշեցրել է, որ գալիք շաբաթ գումարվելու է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության  գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրել համագործակցության նոր համաձայնագիրը:

«Ընդհանրապես նման գագաթնաժողովներից առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձևով իր տեսակետներն է հայտնում և առաջարկությունները ներկայացնում՝ գործընկերության շարունակության շուրջ: Այս տարի էլ ունեցանք քվեարկություն Եվրոպական խորհրդարանում ու այդ բանաձևում անդրադարձ է կատարվում Արցախի հարցին՝ հայտնվում է հավասարակշռված տեսակետ: Այնտեղ նշվում է, որ Եվրոպական միությունը և Եվրոպական խորհրդարանը աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն երեք հիմնական սկզբունքների շուրջ, որոնք են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը: Սա հավասարակշռված բանաձև է: Մենք գոհունակություն ենք հայտնում, քանի որ բանակցություններն ընթանում են այս երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Կարապետյանը՝ կարևորելով նաև բանակցություններին Արցախի մասնակցությունը:

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահը նշեց, որ բանաձևը սխալ մեկնաբանությամբ նախապես քվեարկվել էր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն Հայաստանի դեսպանության և Հայ դատի հանձնախմբի համակարգված աշխատանքների արդյունքում փոխվել է այն: «Սկզբում բանաձևում նշվում էր միայն ուժի կիրառման բացառումն ու տարածքային ամբողջականության սկզբունքը: Մեր աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պատասխանատուներին համոզել, որ պետք է լինել արդար, հավասարակշռված ու նշել նաև ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը հիմնական սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա տեղի են ունենում բանակցությունները»,- ասաց Կարապետյանը:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ
2. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
3. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
4. Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ
5. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում
6. Եվրոպահայության չորրորդ համագումարը Բրյուսելում՝ հոկտեմբերի 18-19-ը
7. Յակոբ Տէր Խաչատուրեան. ,,Սփիւռքի Հայկական Կազմակերպութիւններու Դերը Արտաքին Հարցերու Ու Մարտահրաւէրներու Դաշտէն Ներս,,
8. Կարո Փալյան. Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
9. «Խոստումը» Ֆիլմին բեմադրիչ Թերի Ճորճը պիտի մեծարուի Հայ Դատին կողմէ
10. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
3.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
4.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
5.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
6.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
7.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
8.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
9.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: