ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գասպար Կարապետեան.- Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է

21 փետրվարի, 2018 | 15:29
 21 Փետրուար 2018, Պրիւքսէլ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակը կը յայտարարէ, որ Ազրպէյճանի Ինթերփոլին ներկայացուցած դիմումը Գրասենեակի նախագահ՝ Գասպար Կարապետեանի ձերբակալման վերաբերեալ լիովին զուրկ է ոեւէ իրաւական հիմքէ եւ ինքնաբերաբար դատապարտուած է Ինթերփոլի մերժումին:
Այս վերջինս արդէն իսկ անցեալին մերժած է Ազրպէյճանի նմանատիպ դիմումները որոնք զուտ քաղաքական բնոյթ ունին եւ պարզապէս ապարդիւն փորձեր են միջազգային հանրութեան պարտադրելու Ալիեւի բռնակալ վարչակարգի կամքը:Ազրպէյճանի նոյնանման յուսահատ քայլերու առաջին նպատակն է մամուլի մէջ աժան աղմուկ բարձրացնել եւ ընդհանրապէս վախի մթնոլորտ յառաջացնել: Այս օրերուն, երբ Եւրոխորհրդարանին մէջ պիտի նշուի Արցախեան շարժման 30-ամեակը, Ազրպէյճան կը փորձէ նման յերիւրանքներով եւրոպական hասարակութեան ուշադրութիւնը շեղել։

Գասպար Կարապետեան մեկնաբանելով իր հասցէին տարածուած յերիւրանքը, ըսաւ.- «նմանատիպ անհեթեթ նախաձեռնութիւնները միայն կրնան ապացուցել Ազրպէյճանի իշխանութեան յուսահատ քայլերը: Արդեօ՞ք պէտք է յիշեցնել Ալիեւին, թէ ինչ արագութեամբ մերժուեցաւ վերջինիս Ինթերփոլի ուղարկած թղթածրարը, որ կը բողոքէր Եւրոխորհրդարանի երեք պատգամաւորներու Արցախ այցելութեան դէմ»:

Կարապետեան շարունակեց ըսելով, թէ Ազրպէյճանի իշխանութեան առած այս քայլը ոեւէ իրաւական հիմք չունի եւ յստակ է, որ իւրաքանչիւր եւրոպացի քաղաքացի, անհատ, լրագրող կամ քաղաքական գործիչ, որ կը փափաքի Արցախ այցելել՝ իրավիճակին տեղեկանալու նպատակով, այդ իրաւունքը ունի: Աւելին՝ Եւրոմիութիւնը որպէս մարդու իրաւունքներու պաշտպան կառոյց եւ իբր համաշխարհային ազդեցութիւն ունեցող “փափուկ ոյժ” կը հաստատէ, որ իր ներկայացուցիչները իրաւունք ունին այցելել Արցախ առանց պայմանականութիւններու:

«Ազրպէյճանի իշխանութեան կը խրատեմ, որ փոխանակ իր ժամանակը սպառելու այսպիսի ապարդիւն նախաձեռնութիւններով, զբաղի իր երկրին մէջ մարդու իրաւունքներու խախտումները լուծելով», եզրափակեց Կարապետեան:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակը կը հաստատէ Հայ Դատի պաշտպան իր հայրենակիցներուն, որ Գրասենեակի անձնակազմը ղեկավարուելով յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանի կողմէ, աւելի մեծ խանդավառութեամբ պիտի շարունակէ իր գործը:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի Գրասենեակ

http://www.eafjd.eu/pr.html


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
2. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
3. Նոյեմբերի 17-19-ը Բրյուսելում գործեց «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը
4. Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հալեպահայերին օգնելու քայլեր է ձեռնարկում
5. Կ՚ողջունենք Գերմանիոյ խորհրդարանէն ներս գրեթէ միաձայնութեամբ ընդունուած այսօրուան բանաձեւը.-Գասպար Կարապետեան
6. Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկն առաջարկեց ճանաչել ԼՂՀ անկախությունը
7. ԵՒՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ ՔԵՍԱՊԻ ԴԷՄ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ
8. Ռումինահայությունը հանդիպեց Շվեյցարիայի դեսպանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: