ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գանձասարի հոգեւոր հովիվ Գրիգոր քահանա Մարկոսյան. “Մեր սրբավայրը պաշտպանել է մեր զինվորներին”

21 մայիսի, 2016 | 17:17

ter grigor markosyanՔանի անգամ Գանձասարում եղել էի, երբեք չէր հաջողվել զրուցել վանահայր Գրիգոր քահանա Մարկոսյանի հետ։ Այս անգամ Գանձասարի վանահորը հանդիպեցինք վանքի իր աշխատասենյակում։ Ծագումով Էրզրումցի, իսկ ծնունդով երեւանցի հայր Գրիգորը 1990 թվականից կապված է Գանձասարի հետ։

Մեր ծանոթությունն ու զրույցը սկսվեց միանգամից.
– Մասնագիտությամբ երաժիշտ էի, աշխատում էի ֆիլհարմոնիայում եւ պետք է մեկնեի Ամերիկա, բայց այդ ուղեւորությունից առաջ Պարգեւ սրբազանի հրավերով 15 օրով եկա Արցախ։ Այնուհետեւ գնացի Երեւան, Ամերիկայի ուղեւորությունը չստացվեց, եւ նորից սրբազանի հրավերով մեկ ամիս անց եկա Ղարաբաղ։ Ամարասի վանքում նշանակվեցի սարկավագ, իսկ նոյեմբեիի 25-ին Վազգեն Վեհափառի հրամանով դարձա Գանձասարի վանահայր մինչեւ 1992-ի ապրիլը։ Շուշիի ազատագրումից առաջ Պարգեւ սրբազանի հրամանով դարձա բանակի հոգեւոր հովիվ եւ մինչեւ պատերազմի ավարտը մնացի բանակում։ Հետո կրկին վերադարձա բանակ, այնուհետեւ Պարգեւ սրբազանը նշանակեց Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու հոգեւոր հովիվ, իսկ 2007 թվականից նորից Գանձասարում եմ։ Ես որպես հոգեւոր հովիվ կուսակրոն չեմ, քահանա եմ։ Ինձ համար շատ դժվար էին այս քսանմեկ տարիները, քանի որ կինս Երեւանում է եւ շուտ-շուտ չի կարողանում գալ։ Նա երգչուհի է՝ Անահիտ Սիրունյան, աշխատում է Ֆիլհարմոնիայում եւ այս տարիներին արդեն 54 երկրներում հասցրել է հյուրախաղերով լինել։ Դասական երգչուհի է։ Իսկ աղջիկս ամուսնացել է, եւ ես արդեն թոռնիկ եմ ունեցել։

¬Գանձասարում ծառայությունն ի՞նչ առաքելություն ունի Ձեզ համար։

¬ Գանձասարն իսկապես մեծ սրբավայր է։ Այնքան մասունք, որ այս եկեղեցում կա, արդեն իսկ պարտավորեցնող է։ Պատերազմի ժամանակ, եթե մեր զինվորները պաշտպանում էին մեր սրբավայրերը, մեր սրբավայրերն էլ՝ մեր զինվորներին էին պաշտպանում։

¬ Այդպիսի խորհրդով դեպքեր հիշո՞ւմ եք։

¬ Այո, նախ արկերը չէին կպնում։ Ամբողջ պատերազմի ժամանակ մենք կորցրեցինք միայն միաբանական շենքը, որը 1898-ին կառուցել էր Անտոն վարդապետը։ Բայց այդ շենքը մաքրելու ժամանակ վանքի տարածքում ցուցադրված խաչքարերը հայտնաբերեցինք։ Փաստորեն, ժամանակին դրանք պահել էին միաբանության պատերի մեջ։ Միակ արկը ուղղաթիռով խփածն է, որը մինչեւ հիմա էլ մնացել է պատի մեջ։ Պատերազմի ժամանակ չմկրտված քանի զինվոր է եկել եւ խնդրել, որ մկրտեմ, որպեսզի զոհվելուց իբրեւ քրիստոնյա զոհվեն։ Դա բավական էր, որ մեր առաքելությունն ընդգծվեր։

¬Իսկ ուխտավորներ, զբոսաշրջիկներ շա՞տ են գալիս։

¬Ցանկալի կլիներ, որ ուխտավորներ շատ գային։ Նրանց աղոթքներով թե մենք ենք լցվում, եւ թե Արցախը։ Իսկ զբոսաշրջիկներ գալիս են թե Հայաստանից, թե արտերկրից։ Բայց իմ վրա ազդում է տուրիստի արտասանած բառակապակցությունը, երբ նկարվում են ու ասում՝ ՙLets go՚։ Եկան Գանձասարը տեսան ու գնացին։ Իրենք գալիս են Գանձասար, առանց իմանալու, թե ուր են գալիս։ Կան նաեւ մարդիկ, որ հատուկ հետաքրքրվում են։ Այդպիսիները սովորաբար նորից են գալիս, քանի որ արդեն գիտեն, թե ուր են գալիս։

¬ Վանքի պատերի երեսապատման աղմուկն ինչի՞ հետ էր կապված։

¬ Լեւոն Հայրապետյանն այստեղ վերանորոգել է, հարակից շինություններն է կառուցել։ Հետո պարզվեց, որ ճարտարապետները բողոքում են, քանի որ չեն կարողացել իրենց ուզած գումարն աշխատել նախագծման համար։

– Իսկ ինչո՞վ եք բացատրում վերջին տարիներին նկատվող հարձակումներրը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդի նկատմամբ։

¬ Պատճառն այն է, որ ամեն ինչ կոմերցիայի ռելսերի վրա է դրված։ Ամեն ինչ առնվում է եւ վաճառվում։ Այսօր նվեր տալ չկա։ Այն, ինչ որ մեր դուրը գալիս է, ոչ ուզում ենք նվեր տալ, ոչ էլ գործածել։ Դրա համար այս վիճակի մեջ ենք։ Ոչ մեկը բարոյական իրավունք չունի Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ խոսելու։ Նա այսօր Հայ Առաքելական եկեղեցու դեմքն է։ Լավ է, թե վատ, նա մեր դեմքն է։ Նրանով են ի վերջո մեզ ճանաչում։ Մենք սխալ ուղու վրա ենք։ Գցելով մեր հոգեւոր առաջնորդին, գցում ենք ամեն մեկս մեզ։ Եթե ես մեր հոգեւոր առաջնորդին գցեցի, ուրեմն ես էլ ընկա։ Այդ գիտակցությունը պետք է ունենանք։

Գանձասարի վանքի պատմությունը բնական է մի հարցազրույցում չենք կարող ընդգրկել, բայց մեր ընթերցողների ուշադրությանը կներկայացնենք մի փոքր հատված Էդուարդ Դանիելյանի ՙԳանձասարի վանքը՚ գրքից, որ նվիրված է վանքի անցյալին ու ներկային, նրա նշանակությանը Հայ Առաքելական եկեղեցու պատմության մեջ, եւ Արցախի թեմի պատմությանն ու պատերազմական տարիներին։ Գիրքը խմբագրությանը նվիրեց հայր Գրիգորը։ Գրքին ծանոթանալուց հետո հպարտությամբ ես լցվում, թե արցախյան պատերազմի տարիներին ինչպիսի հերոսական աշխատանք են կատարել մեր հոգեւորականները՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի գլխավորությամբ։ Երբեմն նույնիսկ թվում է, թե առանց նրանց բարոյական, հոգեւոր ու նաեւ մարտական աջակցության մեր հաղթանակը Ղարաբաղում շատ դժվար կլիներ։

***
Գանձասարի վանքը կառուցված է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Խաչենի իշխանության Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Արցախի լեռնային մասում՝ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում, Վանք գյուղի մոտ, Գանձասար լեռան վրա։ Ըստ ժողովրդական տեղանվանական ավանդության՝ լեռը Գանձասար է անվանվել արծաթի հարուստ հանք ունենալու պատճառով։
Ըստ Կիրակոս Գանձակեցու, Գանձասարի վանական համալիրի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցումը սկսվել է 1216- ին եւ ավարտվել է 1238-ին։
Ս. Հովհաննես եկեղեցին Արցախի ճարտարապետության թագն ու պսակն է։ Ի դեպ, գրքից տեղեկանում ենք, որ եկեղեցու վերաօծումը տեղի է ունեցել 1989 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ Հայաստանում եւ Ղարաբաղում պարետային ժամ էր։ Իսկ Գանձասարի եւ Ամարասի վանքերի, ինչպես նաեւ Մարտակերտի, Ս. Կարապետ, Հադրութի՝ Ս.Հարություն եւ այլ եկեղեցիների բացման պաշտոնական թույլտվությունը Մոսկվայից կարողացել էր ստանալ ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին։

***
Խորհրդային իշխանության հաստատմամբ, մի քանի տարի անց Արցախի թեմը փակվեց, եւ Գանձասարի հոգեւոր ճանապարհները խափանուեցին։ Երկրամասում մոլեգնում էր Բաքվից պարտադրվող հակահայկական քաղաքականությունը` խորհրդային իշխանության ամբողջատիրական համակարգում։ Ղարաբաղյան շարժումը եւ Արցախի թեմի վերականգնումը Արցախի ազատագրական պայքարի կարապետը եղան, պայքար, որ ազդարարվեց Գանձասարի զանգերի ղողանջով։

***
Սբավայրից բխող հոգեւոր օրհնանքը, հոգեւորականների անձնվեր ծառայությունը նրա պաշտպանությանը, ինչպես նաեւ նրանց գործունեությունը Արցախի այլ ճակատներում՝ այդպիսին էր Գանձասարի առաքեությունը ազգային¬ ազատագրական պայքարում՝ մի ձեռքում Խաչը, մյուս ձեռքում` ազատամարտիկի զենքը։ Պատարագը չէր ընդհատվում նույնիսկ ռմբակոծությունների ժամանակ։ Եվ հրաշք տեղի ունեցավ։ Վանական միաբանության բնակելի շենքի ռմբակոծված պատերի միջից բացվեց 13-14-րդ դարերի խաչքարերի մի ամբողջ գանձ։

Զրույցը  վարեց Հակոբ Ասատրյանը

ORER 11-12/ 61/ 2011

Photo: Hakob Asatryan


Առնչվող նյութեր
1. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2. «Ցեղասպանութեան ճանաչումը կը պահանջենք նախ մե՛ր ժողովուրդին համար, ապա ամբողջ մարդկութեան համար». Կարօ Փայլանի ելոյթը Մոնթրէալի մէջ
3. Հալէպ. Զինեալ Խմբաւորումներ Հաւաքական Կերպով Նահանջեցին, Շատեր Յանձնուեցան
4. Զարմիկ Պողիկյան. Ժողովուրդն իր մշակույթին համապատասխան բարեփոխումներ էր ուզում, բայց ոչ պատերազմի միջոցով
5. ՚՚Գանձասար՚՚ի խմբագիրը պատասխանել է հալեպահայ համայնքի դեմ ապատեղեկատվական արշավ նախաձեռնողներին
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գանձասարի վանք եւ հանդիպեց զինվորներին
7. Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին
8. «ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄՆ Է ՈՐ ՂԱՐԱԲԱՂ Կ’ԱՅՑԵԼԵՄ ՍԱԿԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻՇՏ ԵՂԱԾ Է ՈՒ ԿԸ ՄՆԱՅ ՍՐՏԻՍ ՈՒ ՀՈԳԻԻՍ ՄԷՋ»
9. «Հրաշափառի» արարողություն Գանձասարի վանքում
10. Գանձասարում բացվեց Մատենադարան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: