ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գայանե Կլեկչյանի «Խոսող գրքեր»ը շարունակվում են՝ Մաթեւոսյանի, Մարկեսի ու Հենրիի գործերով

19 ապրիլի, 2013 | 18:31

ԵՐԵՎԱՆ. – «Խոսող գրքեր» նախագիծը, որ ստեղծվել է 2006 թվականին, նպատակ ունի օգնել տեսողական խնդիրներ ունեցողներին և նրանց համար հասանելի դարձնել հայ և արտասահմանյան գրական ստեղծագործությունները: Այս մտահղացման ու «Խոսող գրքեր» նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանն ուրախ է, որ արդեն կարող է հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքի ևս մեկ արդյունք՝ 6-րդ ձայնասկավառակը: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց նախագծի հեղինակը:

«Խոսող գրքեր» նախագծի 6-րդ ձայնասկավառակում ընդգրկված են Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում», Օ. Հենրիի «Վերջին տերևը», Վահան Վարդանյանի ստեղծագործությունները՝ mp3 ձևաչափով:

Ընդգծենք, որ նշված գրողների ստեղծագործություններն ընթերցում են դերասաններ Ժիրայր Դադասյանը, Արման Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը: Բավական է ունկնդրել մեր սիրելի դերասանների ընթերցումները ու հասկանալու, թե որքան մանրակրկիտ եւ նուրբ աշխատանք են նրանք կատարել գրական նյութը ճիշտ մատուցելու համար: Մամուլի ասուլիսին ներկա դերասան , ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը նշել է. ,, «Շնորհակալ եմ, որ առիթ ստեղծվեց մասնակցել ինձ համար անսովոր նախագծի։ Սա զուտ բարեգործական աշխատանք է, ինչն արդեն հաճելի է, քանի որ բոլոր դերասանները նախագծի իրականացմանը մասնակցել են մեծ սիրով»։

Բացի այդ, «Խոսող գրքեր» նախագիծը կարևորում է մատուցվող գրական ստեղծագործությունների երաժշտական ձեւավորումը: Մեր կարծիքով հաջողվել է ընտրված գրական երկերին համապատասխան և ճաշակով երաժշտական գեղեցիկ ձևավորում հրամցնել ունկնդրին, ինչպես նաև ձայնային էֆեկտներ ապահովել: Երաժշտական և ձայնային ձևավորման հեղինակը Վահան Նահապետյանն է. ունենալով տեսողական խնդիրներ` նա իրապես շատ նուրբ գործ է կատարել:

Առանձնահատուկ պետք է ընդգծել այն իրողությունը, որ «Խոսող գրքեր»ը դրամաշնորհային կամ կոմերցիոն նախագիծ չէ: Ավելին, ձայնասկավառակների թողարկման գործընթացին ներգրավված բոլոր մասնակիցներն իրենց գործը կատարել են անշահախնդրորեն, անվարձահատույց:

Լսել նշանակում է տեսնել: Այսպիսին է մեր մոտեցումն ու գլխավոր կարգախոսը բոլոր կատարված ու դեռևս կատարվելիք աշխատանքների, որոնցով հնարավորինս ցանկանում ենք օգտակար լինել տեսողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին:

 

 Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
4. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
5. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
6. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
7. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
8. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
9. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
10. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: