ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքը կշարունակի աջակցել սիրիահայերին

23 ապրիլի, 2016 | 07:05

panosian in armenia 2Այս մասին հայտնել է  «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը ապրիլի 21-ին  Երեւանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում։

Քննարկվել է նաեւ  փետրվարի 24-ին Երևանում տեղի ունեցած Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց ինտեգրման դյուրացման խնդիրներին նվիրված «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով  աշխատաժողովում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ կատարվելիք գործնական քայլերը և այդ աշխատանքները համատեղելու  հնարավորությունները:

Պարոն Փանոսյանը տեղեկացրել է, որ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը կշարունակի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող սիրիահայերի ուսման վարձերի մասնակի վճարումը, ինչպես նաև կաջակցի Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչականհանձնաժողովի քարտուղարության կազմը 2 մասնագետով համալրելուն:

panosian in ArmeniaՇնորհակալություն հայտնելով Ռազմիկ Փանոսյանին պատրաստակամության համար՝ Հրանուշ Հակոբյանը նշել է, որ անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել  հատկապես սոցիալական, կրթական և բնակաշինության ոլորտների խնդիրների լուծման, ռազմավարական բնույթի ծրագրերի ստեղծման և դրանց իրականացումը համակարգված կերպով առաջ տանելու վրա:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հարցեր, ինչպես նաև հայապահպանությանը և հայագիտության զարգացմանը նպաստող մի շարք այլ ծրագրերի իրականացման շուրջ համագործակցելու հնարավորությունները: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարությունից։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: