ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գալուստ Կյուլպենկյան հաստատության հիմնադրման 60-ամյակը կնշվի Հայաստանում

23 փետրվարի, 2016 | 09:40

Razmik Panossian in ArmeniaՓետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը երախտագիտություն հայտնեց Կյուլպենկյան հիմնարկության տնօրինությանը՝ նախարարության հետ համագործակցելու և մասնավորապես երեք կարևոր ծրագրերի՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող սիրիահայերի ուսման վարձավճարի տրամադրմանը, նախարարության «Ամառային դպրոցի» ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև երիտասարդների «Ապագա» խորագրով համաժողովի կայացմանը աջակցություն ցուցաբերելու համար:

Փոխադարձորեն շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարին, պարոն Փանոսյանը Կյուլպենկյան հիմնարկության անունից հավաստիացրեց, որ պատրաստակամ են համագործակցել հայապահպանությանը նպաստող այլ ծրագրերի իրականացման աշխատանքներում:

Gyulbekyan-himnadram 2016 YerevanԶրույցի ընթացքում քննարկվեցին սիրիահայության հիմնախնդիրների լուծման, նախարարության «Ամառային դպրոցի» գործունեության շարունակականության ապահովման և հայագիտության զարգացմանն առնչվող հարցերում համագործակցելու հնարավորությունները, ինչպես նաև Կյուլպենկյան հաստատության հիմնադրման 60-ամյակը հայրենիքում պատշաճ կերպով նշելուն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են սփյուռքի նախարարությունից։


Առնչվող նյութեր
1. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
3. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
4. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
5. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
6. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
7. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
8. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
9. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10. Սփյուռքից դժգոհություններ են հայտնել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների մասին. հայտնում է սփյուռքի նախարարությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: