ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գաետանո Դոնիցետտիի «Մարտիրոսները» ձայնասկավառակը շահել է առաջին մրցանակը

18 օգոստոսի, 2016 | 05:17

Gaetano_Donizetti_(portrait_by_Giuseppe_Rillosi)Գաետանո Դոնիցետտիի «Մարտիրոսները»(Les Martyres)  հայերիս  համար ունի հատուկ նշանակություն, քանի որ օպերայի գործողությունները տեղի  են ունենում Հայաստանում հռոմեական տիրապետության շրջանին, ուր  քրիստոնեությունը գաղտնորեն բավական տարածվել էր։ «Մարտիրոսները» օպերան բնութագրում է Հայաստանում քրիստոնիաների հալածանքն ու նահատակությունը, ինչպես նաեւ նորածին այդ կրոնքը, որի գաղափարախոսությունը չէր համապատասխանում Հռոմի շահերին,   արմատախիլ անելու հռոմեական Կայսրութեան որդագրած քաղաքականութիւնը։

«Մարտիրոսները» Դոնիցետտիի «Պողիկտոս» (Poliuto) օպերայի վերամշակված տաբերակն է, որը նա գրել էր իտալերենով Նապոլիումիում, ուր գրաքննությունը արգելել էր նրա բեմադրությունը։

Գաետանո Դոնիցետտին երբ Փարիզ հաստատվեց, «Պողիկտոս»ը վերամշակեց, բնագիրը փոխեց ֆրանսերենի  եւ նրան տվեց «Մարտիրոսները» (Les Martyres) խորագիրը։ Բացի լեզվական փոփոխությունից ՝ հեղինակը  նոր նյութ ավելացրեց բնագրի վրա օպերան ֆրանսիական մտայնության ու ճաշակին պատշաճեցնելու նպատակով։ Այդ առաջադրությունից մղված ՝ Դոնիցետտին  ընդարձակեց նաեւ նվագախմբի ծավալը, հավելյալ ասերգներ կամ երաժշտազրույցներ (repitatives) գրեց եւ ստեղծեց բալեի բաժին, որը 1840ականներին շքեղ օպերաների փարիզյան բեմադրությունների պարտադիր մի մասն էր կազմում։

Այս հոդվածը նպատակ չունի հանգամանորեն ներկայացնելու Դոնիցետտին եւ  նրա ստեղծագործությունները, այլ պարզապես անդրադառնալու վերջին երկու տարիներին «Մարտիրոսները» օպերայի արձանագրած աննախընթաց հաջողությանը. հաջողություն ՝ որի մէջ կարեվոր դեր ունեցան հայ ազգային երեք բարերարներ, հանձինս ՀՀ նախկին վարչապետ եւ այժմու լիազոր դեսպան Արմեն Սարգիսյանի, Վաչե Մանուկյանի եւ Հայկ Դիդիզյանի, որոնց հովանավորությամբ 4  Նոյեմբեր 2014ին, Օպերա Ռարան (Opera Rara) ներկայացրեց «Մարտիրոսները»ի համերգային տարբերակը, Արքայական Ֆեսթիվալ Համերգասրահում (Royal Festival Hall) մասնակցությամբ աշխարհահռչակ Orchestra of the Age of Enlightenment-ի

(տես ՝https://en.wikipedia.org/wiki/Orchestra_of_the_Age_of_Enlightenment), որը ղեկավարեց հանրածանոթ խմբավար Սըր Մարք Էլդըրը

(տես ՝https://en.wikipedia.org/wiki/Mark_Elder)։

Գլխավոր դերերը կատարեցին Ջոյս Էլ Խուրին -Pauline- (տես ՝https://en.wikipedia.org/wiki/Joyce_El-Khoury), Դեվիդ Քեմպստըրը – Severe-(տես՝ http://www.roh.org.uk/people/david-kempster) եւ Մայկըլ Սպայրսը – Polyeucte- (տես ՝www.michaelspyres.com/home.html

Հովանավորելով «Մարտիրոսները» օպերայի բեմադրությունը ՝ վստահ եմ մեր բարերար հայրենակիցների նպատակն է եղել միջազգային երաժշտական շրջանակների եւ մամուլի ուշադրութիւնը հրավիրել այն իրողութեան վրա, որ Հայաստանը եղել է քրիստոնեության բնօրրաններից մեկը եւ  հայ ժողովուրդն ապրել է եւ իր մշակութային արժեքները ստեղծել՝ հիմք ունենալով քրիստոնեական սկզբունքներն ու արժեքները։

Երաժշտական այս բացառիկ երեկոն արժանացավ  բոլոր քննադատների անվերապահ գնահատանքին եւ աննախընթաց արձագանգ գտավ միջազգային մամուլում եւ լրատվական գործակալությունների հաղորդումներում ։

Լոնդոնում արձանագրած  հաջողությունից հետո ՝ Օպերա Ռորան նոյն օպերան բեմադրվեց եւս մի շարք այլ անվանի դահլիճներում , իսկ 2015ին ՝ հրապարակեց «Մարտիրոսները» ի ձայնասկավառակը (CD)։

Տեղին է նշել որ իտալական դասական օպերայի այս հիանալի նմուշի կրճատված տարբերակը , «Պողիկտոս» անվամբ, Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը  ներկայացրել է  Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ  2001ին ՝ քրիստոնեության Հայաստանում  պետական կրոնք հռչակման 1700ամյակի առիթով (տես ՝ «168 Ժամ»  22 Յունիս 2016)։

Այս տարի Դոնիցետտիի «Մարտիրոսները» արձանագրեց եւս մի հաղթանակ ։ 15 Մայիս 2016ին Լոնդոնում կայացած Միջազգային Օպերայի Մրցանակաբաշխությունում «Մարտիրոսները»ի ձայնասկավառակը (CD) շահեց առաջին մրցանակը։

Ուրախությամբ նշենք նաեւ որ անվանի երգիչ Գեղամ Գրիգորյանի դուստրը,  երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, վերոհիշյալ մրցանակաբաշխությունում արժանացավ «երիտասարդ կին երգչուհի» բաժնի առաջին մրցանակին։

Գաետանո Դոնիցետտի (Gaetano Donizetti)

Իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Գ. Դոնիցետին ծնվել  է Բերգամոյում 29 Նոյեմբեր 1797։ Գերմանացի կոմպոզիտոր Սիմոն Մայրը (տես ՝https://en.wikipedia.org/wiki/Simon_Mayr) փոքր տարիքից հովանավորել է Գաետանոյին, նրան ձրիաբար ընդունելով  իր իսկ հիմնած երաժշտական դպրոցը, ուր նա ստացել է մանրակրկիտ ուսում, հատկապես բազմաձայն երաժշտական գործեր հորինելու բարդ արվեսի բնագավառում։ Դարձյալ Սիմոն Մայրի  ջանքերով ՝ Գաետանոն ընդունվել է  Բոլոնիայի Ակադեմյան, ուր դեռ հազիվ 19 տարեկան ՝ նա գրել է իր առաջին մեկ-արարնոց օպերան։ Կոմպոզիտորը իր կեանքի ստեղծագործական տարիներին գրել է շուրջ 70 օպերա։ 1822ին Սան Կարլո թատրոնի հրավերով Դոնիցետին  տեղափոխվել է Նապոլի, ուր ապրել է  մինչեւ Հունվար 1844 թ.։ 22 տարների ընթացքում Նապոլիի Սան Կարլո թատրոնը բեմադրել է Դոնիցետտիից 51 օպերա։ 1840ից սկսյալ նա իր ստեղծագրծական եւ բեմադրական աշխատանքները իրագործել է Նապոլիում, Փարիզում, Հռոմում եւ Վիեննայում ։ Բացի իր ստեղծագործութիւններից ՝ Դոնիցետտին բեմադրել է նաեւ ուրիշ կոմպոզիտորների օպերաները։ 1843ին ծանր հիվանդությունը պատճառ է դառնում որ Դոնիցետտին սահմանափակի իր գործունեությունը։ 1846ին  նրան տեղափոխում են   մտային հիվանդների հատուկ հաստատություն։ 1847ի ավարտին ՝ բարեկամները նրան տանում են  Բերկամո, ուր եւ մահանում է1848 Ապրիլին։

Դոնիցետտիի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար տես  https://en.wikipedia.org/wiki/Gaetano_Donizetti կայքէջը։

 

Ասատուր Գյուզելյան

Լոնդոն Օգոստոս 2016


Առնչվող նյութեր
1. Կարինե Բաբաջանյանի ,,Կարմենը,, կհնչի Դուբայում եւ Երեւանում
2. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
3. Միհրան Աղաջանյանը՝ Մարինյան թատրոնից ֆրանսիական բեմ
4. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
5. Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը
6. Օպերան՝ անտառում. Դվորժակի ,,Յակոբին,,ը Պրահայի Դիվոկա Շարկայում
7. «Ամեն» շոու–ներկայացման պրեմիերան հունիսի 23-ին Երեւանում, ապա՝ Վերոնայում, Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլուր
8. Լիպարիտ Ավետիսյանին հանձնվեց «Ոսկե դիմակ» մրցանակը
9. «Բեմում իմ հոգին է երգում, հայի հոգին». կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյան
10. Կյանքից հեռացավ անվանի օպերային երգիչ եւ մանկավարժ Վալերի Հարությունյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: