ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գագիկ Հովհաննիսյանը՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ

29 հոկտեմբերի, 2017 | 11:48

Հայաստանի նախագահի հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է  Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):

Գագիկ Մարտինի Հովհաննիսյանը ծնվել է 1974 թվականին հուլիսի 1-ին Ամասիայում/Հայաստան/։ Ավարտել է ,,Գլաձոր,, համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1999-ին սովորել է Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը ԱՄՆ-ում, 2003-2005թթ ավարտել է Մեծ Բրիտանիայի Վեսթմիսթերի համալսարանի դիվանագիտական ուսումնասիրությունների մագիստրատուրան, իսկ 2011-14թթ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատել է արտաքին գործերի նախարարության տարբեր վարչություններում, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունում, ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար դիվանագիտական աստիճան։ Վերջին պաշտոնը՝ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ։  Տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն օտար լեզուներին։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի դաշնակից ու գործընկեր պետությունների ղեկավարների ընթրիքին
2. ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին.- ՆԱՏՕ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում
3. Ջոն Քերի-Սերժ Սարգսյան հանդիպում Վարշավայում. գլխավոր թեման Ղարաբաղի խնդիրը
4. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը.ՆԱՏՕ-Հայաստան
5. Ջոնաթան Փերիշ. Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է
6. ՆԱՏՕ-ի կենտրոնակայան. ՆԱՏՕ-ի գործընկերության եւ համագործակցային անվտանգության կոմիտե + Հայաստան ձեւաչափով նիստ
7. Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով
8. Հրաժեշտ հայտնի շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանին
9. Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության օրն է՝ Բուդապեշտում հուշատախտակ կտեղադրվի նրա սպանության վայրում
10. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: