ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը

11 դեկտեմբերի, 2017 | 09:23

Դեկտեմբերի 10-ին լեփ-լեցուն էր «Նարեկացի» արվեստի միությունն, որտեղ տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի և «Նժդեհ» ազգագրական պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի անդրանիկ՝ «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը։

Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966թ. Ախալցխայում: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարն է 2001 թ.-ից:

Նրա համերգացանկի գերակշռող մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների շնորհիվ ոչնչացումից փրկված, վերականգնված և յուրաքանչյուրն իր ազգագրական ոճին հարազատ բեմադրված երգերն ու պարերը:
Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և ունի ինժեներ-կիբեռնետիկի որակավորում: Աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
1992թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նա «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվել է մահապարտների «Արծիվ» գումարտակ:Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի ազատագրական մարտերին:1995-1996թթ. սովորել և ավարտել է Մարշալ Շապոշնիկովի անվան բարձրագույն սպայական դասընթացները (Ռազմադաշտային ակադեմիա):1998թ. ՀՀ նախագահ հրամանով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
1996-1999թթ. աշխատել է Գյումրիի «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակի տնօրեն։Պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական համույթներում:
1996թ. Իտալիայում, 1999թ. Ռումինիայում և Խորվաթիայում դարձել է չորս միջազգային ազգագրական փառատոների դափնեկիր:«Նարեկացի» արվեստի միությունը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ 2016 թվականի օգոստոսին հիմնադրել է «Նժդեհ» ազգագրական պարի խումբը:

Միջոցառման բացումը տերունական աղոթքով սկսեց աստվածաբան Եղիա Խաչատրյանը։Այնուհետև բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանն, ով իր խոսքում ներկայացրեց Գագիկ Գինոսյան անհատին,մտավորականին, պարուսույցին, նաև մեծ հայրենասերին։

Միջոցառումը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանն,ով այնպես գեղեցիկ ներկայացրեց Գագիկ Գինոսյանին,որ հանդիսատեսն ակամա տեղափոխվեց նրա գրական, մարտական ու մշակութային աշխարհ։

Գրքից հայերեն ու ռուսերեն լեզուներով բանաստեղծություններ ընթերցեցին Անահիտ Հակոբյանն ու Լիա Պետրոսյանը։Ելույթ ունեցան նաև հայ ջութակահար, երաժշտական, հասարակական գործիչ, դիրիժոր Դանիել Երաժիշտը, գրքի ձևաորող Մեսրոպ Քամալյանը, արվեստագետ Լուսինե Ազարյանը, Մարիետա Սահակյանը։

Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Կարին» և «Նժդեհ» պարային համույթներն, ինչպես նաև Գագիկ Գինոսյանը։

Վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակն, ով իր երախտագիտությունը հայտնելով շնորհանդեսի կազմակերպիչներից ու գիրքը հրատարակողներից,նշեց,որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի մեր երիտասարդներին ծանոթացնելու համար պատմության դարավոր հաղթանակներն ու մեր պատմական դեմքերին ու արժեքներին։

Գիրքը հրատարակվել է 2006 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից և վերահրատարակվել՝ 2017թ.-ին:Գիրքը ներկայացնում է հեղինակի արձակ բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածներն ու հարցազրույցները:

«Թանձր մտքեր» խորագրի ներքո հեղինակը ներկայացրել է նաև իր թևավոր խոսքերն ու աֆորիզմները: Գրքի խմբագիրն է Հրաչյա Մաթևոսյանը, նկարիչը Էդվարդ Սարիբեկյանն է, իսկ շապիկի նկարի հեղինակը Մեսրոպ Քամալյանն է։ Այն նվիրվում է հեղինակի հրամանա-տարներին՝Ազատագրական Բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին, «Արծիվ Մահապարտներ» գումարտակի «X» գաղտնի դասակի հրամանատար Ալեքսանդր Թամանյանին և վերջապես բոլոր այն տղաներին, ում մահվամբ ու արյունով կերտվեց մեր երկրի անմահությունը։ Հավերժ փառք Գագիկ Գինոսյանին ու նրա կերտած գործին։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: