ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում

03 հուլիսի, 2018 | 10:25

Հունիսի 20-ից հուլիսի 5-ը Արցախում առաջին անգամ անցկացվեց «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպել էր «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից։

Սիմպոզիումի հանդիսավոր բացումն ազդարարվեց է միության անդամներ Մարիա Կարապետյանի բեմադրությամբ, քանոնահար Ալեքսանդրա Հայրապետյանի և «Հեքիաթասաց»,«Ազգային պար» ու«Քանոն» խմբակների մասնակցությամբ:

Բացման խոսքում Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանը ողջունեց բրուտագործության սիմպոզիումի գաղափարը, որն այսօր արդեն իրականություն է։

«Կավագործությունը մարդուն ուղեկցում է դեռևս նախնադարից։ Իսկ մենք՝ հայերս, կավագործության հրաշալի ավանդույթներ ունենք, որոնք այսօր, ցավոք, մոռացության են մատնված։ Այս և նմանատիպ սիմպոզիումները նպատակ ունեն ապացուցելու, որ կավի գեղագիտական ու կիրառական դրսևորումներն այսօր էլ կարող են արդիական լինել ու պահանջարկ վայելել։ Հաջողություն եմ մաղթում մասնակիցներին, ակնկալում շարունակականություն,մասնակիցների թվի աճ, աշխարհագրության ընդլայնում»,- ասաց նա։

Այնուհետև օրհնանքի խոսքով հանդես եկավ Արցախի թեմի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ով նշեց, որ նմուշները, որոնք կպատրաստվեն այստեղ, պետք է ներկայացնեն ազգային արվեստը:

«Վստահ եմ՝ բրուտագործներն ունեն այդ հմտությունները, և մոտ ապագայում Շուշիում այս արհեստը ևս կզարգանա: Կավագործությունը մարդկության պատմությանը համահավասար հնություն ունի: Յուրաքանչյուր արհեստ պետք է շունչ առնի, որպեսզի ունենա կյանք: Այսօր սկիզբ ենք դնում մի այնպիսի գործի, որը, շունչ առնելով, կդառնա շարունակական»,- ասել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Բացման արարողությունից հետո երաժիշտ Լյուսի Խանյանը ներկայացրել է էթնո-էքսպերիմենտալ տարրերով պարուրված ստեղծագործություններ՝ կատարելով անհամատեղելի ոճերի միաձուլում և արտասովոր տարրերի կիրառում։

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, արվեստագետներ, հյուրեր:

Բացման արարողությունից հետո ՆԱՄ կենտրոնում Լյուսի Խանյանը ներկայացրեց էթնո-էքսպերիմենտալ տարրերով պարուրված ստեղծագործություններ՝ կատարելով անհամատեղելի ոճերի միաձուլում և արտասովոր տարրերի կիրառում։

Սիմպոզիումի մասնակիցներն էին ՝Հրաչյա Համբարձումյան –  քաղաք Երևան , Գևորգ Մշեցի-Ջավրուշյան – քաղաք Երևան,Վազգեն Գևորգյան – քաղաք Գյումրի,Գոռ Պարսամյան – քաղաք Վանաձոր, Հունանյան Ջիվան –  քաղաք Երևան, Հռիփսիմե Գրիգորյան – քաղաք Երևան, Ռոբերտ Ասկարյան -քաղաք Ստեփանակերտ, Սերոբ Մամունց – Արցախ, քաղաք Մարտակերտ,Նանա Մանուչարյան –  քաղաք Երևան: Սիմպոզիումն իրապես  նոր էջ կբացի կավագործության ու հայ արվեստի պատմության մեջ՝ թողնելով կավագործների նորանոր անուններ ու նրանց կողմից արարված հետաքրքիր ու զարմանահրաշ աշխատանքներ:

Գարիկ Ավետիսյան

Տեղեկանք. Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից։ Քանի որ Հայաստանում առկա են խեցեգործության համար անհրաժեշտ բոլոր նյութերը (Հայաստանի բարձրորակ կավերը հայտնի են դեռ վաղ ժամանակներից), ապա դա հնարավորություն է ընձեռում լայնորեն ուսումնասիրել խեցեգործական տեխնիկան իր բոլոր տեսակներով։ Ներկայումս Հայաստանի տնային պայմաններում կատարվող խեցեգործության մեջ կիրառվում է երեք տեխնիկա՝ ձեռքով ծեփելու տեխնիկա, ձեռքի դուրգով ամանեղեն պատրաստելու տեխնիկա և ոտքի դուրգով պատրաստելու տեխնիկան։ Ամենավաղ տեխնիկան ձեռքով ծեփելու տեխնիկան է, որի դեպքում ամանը ձևավորվում է գլանված կավի երկար շերտերից, որոնք շարվում են միմյանց վրա և վերջում ձեռքով հարթեցվում։ Խեցեգործության այս եղանակը Հայաստանում հայտնի է էնեոլիթյան բնակավայրերից:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
2. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
3. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
4. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
5. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
6. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
7. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
8. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
9. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
10. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ժողովրդի հիշողության մեջ Արայիկ Խանդոյանը մնալու է որպես հայրենքի նվիրյալ զինվոր. Արա Պապյան
2.Համագործակցության և բարեկամության «Թումանյանական աշխարհ» նկարչական փառատոնը շարունակվում է
3.Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
5.Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
6.Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
7.Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
8.Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները. լուսանկարներ եւ գուլպաներ Կանադայի վարչապետին
9.««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
10.Ջիվան Գասպարյանն այսօր նշում է 9օ-րդ տարեդարձը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: