ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրյուսելում տեղի ունեցավ հայ-բելգիական գործարար համաժողով

06 դեկտեմբերի, 2017 | 17:23

Դեկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեացավ «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպել էր Բելգիայում ՀՀ դեսպանությունը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի գրասենյակը` Հայ-բելգիական առևտրի պալատի հետ միասին, Վալոնիայի արտահանման ու ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների ու առևտրի գործակալությունների և Ագորիա գործարար ակումբի հետ համագործակցաբար:

Համաժողովին մասնակցում էին նաև ԵՄ կառույցների պաշտոնյաներ, “EU4Business” նախաձեռնության, Բրյուսելում ՎԶԵԲ գրասենյակի ու շուրջ չորս տասնյակ բելգիական և հոլանդական ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր բացման խոսքում նշեց, որ հայ-բելգիական հարաբերությունների ներկա մակարդակն ու դինամիկան նպաստում են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության զարգացմանը, այդ թվում՝ առևտրի, գիտության, ներդրումների, զբոսաշրջության և այլն:

Դեսպանը նաև հավելեց, որ Բելգիան ավանդաբար եղել է հայկական ապրանքների արտահանման կարևոր ուղղություններից մեկը, և Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել իր ներկայությունը բելգիական շուկայում: Դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, որը նոյեմբերի 24-ին ստորագրվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև մի շարք կարևոր ոլորտային այլ համաձայնագրեր նպաստում են Հայաստանում՝ բելգիական ու այլ ձեռնարկությունների կողմից գործունեություն ծավալելու համար առավել կայուն միջավայրի ձևավորմանը: «Մենք խրախուսում ենք բելգիական ընկերություններին ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները Հայաստանում և մասնակցել ներդրումային ծրագրերին»,- նշել է դեսպան Մարգարյանը:

Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար Պ. Սուրմելիսը, ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների Նախարարության Նեդրումների ներգրավման վարչության պետ Վահագն Լալայանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի առաջին փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը, Հայ-բելգիական առևտրի պալատի պատվավոր նախագահ Բ. Կուլին, «Սմարթգեյթ» ընկերության հիմնադիր գործընկեր Ա.Արզումանյանը, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ներդրումների հարցերով տնօրեն Ա. Հովհաննիսյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը:

Պ. Սուրմելիսը ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի տնտեսական բաղադրիչը և այն տարրերը, որոնք ուղղված են նոր ներդրումների նեգրավվմանը և արտահանման խրախուսմանը:

Վ. Լալայանն իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությանն ու նեդրումային հնարավորություններին:

Բ. Ենգիբարյանը ներկայացրեց Բելգիայի հետ իրակացվող աշխատանքների առաջընթացը, մասնավորապես, 5G կապի ոլորտում տարվող հայ-բելգիական համատեղ աշխատանքները, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունն ու ներդրումային հնարավորությունները:

Մ. Ապրեսյանի կողմից ներկայացվեցին զբոսաշրջության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև հայ-բելգիական գործակցության ներուժը:

Այնուհետև, ներկա գործարարների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին: Մի շարք բելգիական ընկերությունների հետ քննարկվեցին նրանց առանձին ծրագրերն ու նախագծերը, ձեռք բերվեցին առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինիների և «Արարատ» կոնյակի համտես-վաճառք

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») կազմակերպության «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստը Բրյուսելում
2. Բրյուսել. Վալոնիայի խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ
3. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
4. Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստ Երեւանում
5. Բելգիա. Հայ-ֆլամանդական բարեկամության երեկո Անտվերպենում
6. Չեխական ներդրում Հայաստանում.170-400 աշխատատեղերի ստեղծում
7. Մարգարյան-Մքալիսթեր հանդիպում Եվրոպական խորհրդարանում
8. Բելգիա. Հայկական մշակույթին և խոհանոցին նվիրված միջոցառում Օստենդում
9. Բացառիկ նորություն. Հայկական գրադարան Բելգիայում . Ովքեր կարող են օգտվել եւ ինչպես
10. Ապրիլյան պատերազմի հերոս Արման Ավետիսյանի հանդիպումը Բելգիայի ՚՚Նարեկ՚՚ հայկական դպրոցի սաների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
3.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
4.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
5.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
6.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
7.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
8.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
9.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: