ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը

21 հունիսի, 2018 | 11:17

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին ներկա գտնվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը և Բենիլյուքսի միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեն դե Մույսերը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, իր խոսքում անդրադառնալով հետընդունման համաձայնագրի կիրառման արդյունքներին, ընդգծեց. «Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ մենք ձեռնամուխ ենք եղել մի շարք ծրագրերի իրականացման, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ և աջակցել մեր քաղաքացիների լիարժեք վերաինտեգրմանը՝ հաշվի առնելով գործընթացի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև հոգեբանական ասպեկտները: Ջանքեր են ներդրվել նաև Հայաստանի կառավարությանն առնընթեր գործակալությունների կարողությունների ընդլայնման ուղղությամբ՝ սեփական վերաինտեգրման քաղաքականություն մշակելու նպատակով: Հետընդունումը և վերաինտեգրումը ընկած են շարժունակության գործընկերության հիմքում։

Մենք նաև առանձնահատուկ կարևորություն ենք տալիս իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարին: Եվ մեր իրավապահ մարմինները պատրաստ են շարունակել ԵՄ անդամ-պետությունների հետ համագործակցությունը բոլոր բաց հարցերի շուրջ: Մենք շատ ջերմ և պրագմատիկ աշխատանքային հարաբերություններ ունենք Եվրոպական միության և Բենիլյուքսի երկրների հետ: Կիրարկման մասին ստորագրվելիք արձանագրությունն արժեքավոր լրացում կդառնա առկա իրավական դաշտին և անշուշտ առավել դյուրին կարգավորվող կդարձնի հետընդունմանն առնչվող գործընթացները»:

Միգրացիայի խնդրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ապաստանել է շուրջ 22000 սիրիահայերի և ներդրել սեփական փորձը՝ վերջիններիս ինտեգրելու և իրենց կյանքը վերսկսելու համար հիմքեր տրամադրելու ուղղությամբ։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Մնացականյանը ստորագրվելիք արձանագրությունները գնահատեց որպես չափազանց կարևոր լրացում, նոր գործիք՝ միգրացիայի կարգավորման համատեղ աշխատանքում:

 

Առնչվող նյութեր
1. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
3. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
4. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
5. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
6. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Յոհանես Հանի հետ
7. ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան
9. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Երեւան
10. Ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: