ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրյուսելում ջերմությամբ ընդունվեցին «Արաքս»-ի և «Հայք»-ի ելույթները

10 դեկտեմբերի, 2014 | 22:43

Բրյուսել- Հայք և ԱրաքսԲՐՅՈՒՍԵԼ. – Այն, ինչ տեղի ունեցավ  դեկտեմբերի  6-ի երեկոյան Բրյուսելի Jacques Franck մշակութային կենտրոնի լեփ-լեցուն համերգասրահում,  գերազանցեց ներկա ունկնդիրների  սպասելիքները, ովքեր չլռող, երկարատև ծափողջույնների միջոցով հիացմունքի գնահատանքին արժանացրեցին  «Արաքս» երաժշտական և  «Հայք» պարային  խմբերին:

 

Համերգի առաջին մասում բեմը տրամադրվել էր «Արաքս» երաժշտական խմբին, որն  2003 թ. ստեղծել  են  շնորհալի երաժիշտներ  Տիգրան Տեր-Ստեփանյանն  ու Վարդան Հովհաննիսյանը: Խումբը 2005 թվականին World fusion ազգագրական երաժշտության փառատոնի մրցանակակիր է: Բացի հիմնադիրներից, որոնց գերագույն նպատակը դուդուկի ներկայացնելն է  եղել, խմբում ելույթ են ունենում ազգությամբ ռուս, հրեա և մեքսիկացի երաժիշտներ: Բրյուսել- Հայք և Արաքս. 3Հենց այս համադրությունն էլ  խումբն ավելի ուժեղ է  դարձրել: Տիգրան Տեր-Ստեփանյանն արդիականացրել է հայկական երաժշտության նմուշները նոր գործիքավորվամբ` համատեղելով հայկական դուդուկն ու շվին արևմտյան դասական գործիքների հետ`ակուստիկ կիթառ, սրինգ, թավջութակ ու հարվածային գործիքներ: Երեկոյին  հնչած Սայաթ-Նովայի, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները  դիտվեցին և ընդունվեցին մեծ  հետաքրքրասիրությամբ:

Ընդմիջումից  հետո բեմում էր  «Հայք»  պարային խումբը, որի   հիմնադիր,  Բրյուսել- Հայք և Արաքս. 2գեղարվեստական ղեկավար և պարուսույց Արթուր Նիկողոսյանը հետաքրքիր լուծումներով բեմադրել էր յուրահատուկ պարային կոմպոզիցիա՝   «Հայոց գրեր, հայոց մեծեր» վերնագրով: Ասմունքի (Գուրգեն Սայադյան) և տեսաֆիլմի ուղեկցությամբ հաջորդող պարային համարներն  ուղևորություն էին դեպի հայոց պատմության ու մշակույթի քառուղիներ, ձոն՝ հայոց այբուբենի նվիրական տառերին, հարգանք  ու խոնարհում հայոց մեծերին, որոնց շնորհիվ կա ու հավիտյան լինելու է մեր ազգը:

Բեմադրության հագուստների  ձեւավորման աշխատանքներն  իրականացրել  էին Թերեզա Բադիկյանն ու Սուսաննա Իսկանդարյանը:

Բրյուսել- Հայք և Արաքս. 4Ընդհանրապես «Հայք»  պարային խումբն ու նրա ղեկավար Ա.Նիկողոսյանն արժանի են ամենաջերմ ու լավ խոսքերի, և  սա  ոչ  միայն մեր ու նրա երկրպագուների գնահատականն է: «Հայք»-ն  այս տարվա ապրիլին արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալին, իսկ Բրյուսել քաղաքի  Ժետ համայնքը նրան արժանացել է  վաստակավորի կոչման:

Երեկոն հիրավի ստացվեց ու «Արաքս»-ի և «Հայք»-ի կատարումները դեռ երկար կհիշվեն:

«Նիդեռլանդական օրագիր»

 


Առնչվող նյութեր
1. ԵԱՀԿ դիտորդ հոլանդացի Հարրի Վան Բոմելին զարմացրել է տեղական դիտորդների մեծ թիվը
2. Թուրքիայում նիդեռլանդացի լրագրողին մեղադրել են ահաբեկչության քարոզչության մեջ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: