ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար

18 հոկտեմբերի, 2018 | 12:36

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Բրյուսելում մասնակցել է «East-West Residency» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը: «East-West Residency» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին և հանդիսանում է ՀՀ մշակույթի նախարարության «Պողոսյան» և «Creative Armenia» հիմնադրամների համագործակցության արդյունքը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարւթյունը։

Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը Լիլիթ Մակունցը կարևորել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև կապերի ամրապնդումը։
«Հայաստանի տաղանդավոր արվեստագետները, գրողներն ու երաժիշտները նման կամրջի ստեղծմանը երկար են սպասել: Հիմա այդ կամուրջը գործում է և կոչվում «East-West Residency»։ Սա երկարատև և ամուր համագործակցության մեկնարկ է», – նշել է նախարարը։

«Մեզ համար պատիվ է այս համագործակցության հանդիսավոր մեկնարկը: Տարիներ շարունակ «Villa Empain»-ն իր տանիքի տակ է հյուրընկալել առաջատար արվեստագետների Եվրոպայից։ Եվ հիմա հայ արվեստագետները նույնպես կունենան հնարավորություն անցկացնելու մեկամսյա ժամանակահատված՝ ապրելով, ստեղծագործելով և համագործակցելով այստեղ` «Villa Empain»-ում», – նշել է «Պողոսյան» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։

«Creative Armenia» մշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը ևս խոսել է Հայաստանի պատմության մեջ՝ նրա բնորոշմամբ, այս եզակի ժամանակաշրջանի մասին ՝ նշելով, որ ծրագիրը հնարավորություն է տալու Հայաստանի տաղանդավոր արվեստագետներին բարձրանալու համաշխարհային թատերաբեմ։

«Պողոսյան» հիմնադրամը` Եվրոպայի ամենահեղինակավոր մշակութային կենտրոններից մեկը, 2019 թվականի սկզբին կբացի իր դռները Հայաստանից ժամանած հայ արվեստագետների առջև: Հիմնադրամի հետ 2008 թվականից համագործակցում է Արտ դեկո ճարտարապետական կառույցը` բերելով նրան մշակութային ճանաչում: Այստեղ գրեթե մեկ տասնամյակ կազմակերպվում են արվեստի ցուցահանդեսներ, համերգներ և սկսնակ արվեստագետների համար եզակի դրամաշնորհային ծրագրեր:

«East-West Residency» -ի մասին մանրամասն տեղեկատվության և ծրագրին դիմելու համար այցելեք՝https://www.creativearmenia.org/eastwest-arm կայքէջ։ Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 17-ը։

https://www.youtube.com/watch?v=mqOXBzfBYs4
#CreativeArmenia #BoghossianFoundation #EastWestResidency


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
2. Բրյուսելում ստորագրվեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին Հայաստանի միանալու հուշագիրը
3. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը Բրյուսելում
4. Նոյեմբերի 17-19-ը Բրյուսելում գործեց «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը
5. ԲԵԼԳԻԱ. Արցախի արտգործնախարարը եւ պատգամավորները հանդիպումներ են ունեում Բրյուսելում
6. ՀՅԴ Երոպայի Հայ Դատի յանձնախումբը՝ Բրյուսելյան դեպքերի առնչությամբ
7. «1915» ֆիլմը ներկայացվեց Վանի կինոփառատոնում
8. Շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպում Բրյուսելում
9. Երեք լրագրող կանայք իբրեւ ականատես Եվրախորհրդարանում խոսեցին Լեռնային Ղարաբաղի մասին-լուսանկարային ռեպորտաժ
10. «Համագործակցության հնարավորություններ Հայաստանի և Բելգիայի միջև» խորագրով գործարար համաժողով Բրյուսելում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: