ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրյուսելում դեռևս սպասողական իրավիճակ է

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովը սկսեց աշխատանքները
24 նոյեմբերի, 2017 | 10:03

ԲՐՅՈՒՍԵԼ. –  Բրյուսելում աշխատանքները սկսեց Եվրամիության Արևելյան գործընկերության  գագաթաժողովը։  Հայաստանի համար այն առանձնանալու է հատկապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սպասվող ստորագրությամբ։   Տարօրինակորեն սակայն  Եվրամիության հետ համագործակցության թվերի ու փաստերի շուրջ լրագրողներին հատկացվող լրատվությունն առնչվում էր Արևելյան համագործակցության անդամ բոլոր պետություններին, բացառությամբ հենց Հայաստանը։

Դեռևս պարզ չէ,  թե որ ժամին կստորագրվի համաձայնագիրը։

Ժամանող պատվիրակությունների ղեկավարները մոտենում էին սպասող լրագրողներին ու նախնական մեկնաբանություններ տալիս  իրենց սպասելիքների շուրջ։ Հայաստանի նախագահը բավարարվեց միայն ասելով` ավելի ուշ։

Խնդիրն այն է, որ թեժ քննարկում է սպասվում գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի շուրջ։  Օրեր առաջ գագաթաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև-երաշխավորություններ, որով ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ կոչ էր արվում վերջ տալ զինված բախումներին, եվրախորհրդարանը նաև աներկբա աջակցություն էր հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և հստակորեն նշում, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն հիմնական սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման ու ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա։   Այդ «ինքնորոշում» սկզբունքն է, որի շուրջ ընթանալու է հիմնական քննարկումը։  Բոլորի համար պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բրյուսելյան այսօրվա հռչակագրի ձևակերպումները պատճենվելու են Ադրբեջանի հետ ստորագրվելիք համաձայնագրում, երբ դրա ժամանակը գա։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ջանք է գործադրում բանաձևում թողնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին իր համար ընդունելի ու ձեռնտու միակ ձևակերպումը։

 

Աննա Կարապետյան

Բրյուսել


Առնչվող նյութեր
1. Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ինքնորոշման սկզբունքը բացակայում է
2. Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3. Երևանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը
4. Շտեֆան Ֆյուլե. ,,Մենք երբեք չենք ասել` դադարեցրեք հաղորդակցությունը ռուս գործընկերների հետ,,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: