ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրյուսելում բացվեց հայկական ռադիոժամ՝ ՙՙԲելգիահայ՚՚(«ՊելժէՀայ») անվանումով

13 հունվարի, 2017 | 11:18

ԲՐՅՈՒՍԵԼ.-ՕՐԵՐ. Հունվարի 7-ին  պոլսահայ լրագրող Արիս Նալճի նախաձեռնութեամբ եթեր հեռարձակվեց Բելգիայի հայկական ռադիոժամը՝ «Բելգիահայ»ը։

Զատիկ վրդ. Աւետիքեան այս տարուան

Զատիկ վրդ. Աւետիքեան

 Արիս Նալճն առաջին իսկ հաղորդման ընթացքում նշեց, որ ինքը խոսելու է  արեւմտահայերեն, եւ իր հետ հաղորդումները վարում են նաեւ  Լինտա Եալմանը՝ ֆրանսերենով եւ Աշխեն Ֆիքսովան՝ արեւելահայերենով։

Արիս Նալճը նշել է, որ եռալեզու հաղորդումը պետք է նպաստի ունկնդիրների ավելի լայն շրջանակի  հասնելուն։ Այդպիսով կատարել են նաեւ Բելգիայի օրենսդրության պահանջը, որ պետք է  ֆրանսերեն էլ հնչի հաղորդման ընթացքում։

Առաջին հաղորդման ընթացքում հնչել է  նաեւ հայկական երաժշտություն։ Հաղորդման հեղինակները ներկայացրել են ժամանակակից հայ երաժշտության աչքի ընկնող դեմքերին ու խմբերին, մեկնաբանել նրանց կատարումները։

Առաջին ռադիոժամը Բելգիայում գործել է 30 տարի առաջ։ Այս հաղորդումը հեռարձակվելու է  Radio Campus Bruxelles 92.1 FM ամեն շաբաթ օր ՝ ժամը 12-ից մինչեւ 14-ը՝ երկու ժամ։ Հետագայում ժամերը կարող են ավելացնել։

 

Առաջին ռադիոժամի ընթացքում

Առաջին ռադիոժամի ընթացքում

Առաջին հաղորդման ընթացքում  բելգիահայերին Սուրբ Ծննդյան պատգամով է դիմել Բելգիայի  Հայոց հոգեւոր առաջնորդ  Զատիկ վրդ. Ավետիքյանը, ում հետ հարցազրույց են վարել հաղորդման մասնակիցները։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին եւ մաղթում անխափան եթեր։ 

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Արիս Նալչիի ֆեյսբուքյան էջի

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր 

Orer.eu

Արիս Նալչի

Արիս Նալճ

Աշխեն Ֆիքսովա-Դավթյանը ամուսնու՝ Յան Ֆիքսի հետ

Աշխեն Ֆիքսովա-Դավթյանը ամուսնու՝ չեխ Յան Ֆիքսի հետ

belgiahay logo


Առնչվող նյութեր
1. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
2. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
3. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
4. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
5. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
6. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
7. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
8. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
9. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
10. Բելգիահայերը քննարկել են հայերնիքի հետ համագործակցության խնդիրները. տեսակապ սփյուռքի նախարարության հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: