ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրիտանահայոց թեմի առաջնորդը՝ Գերմանիայի միջազգային հեղինակավոր համաժողովում

12 սեպտեմբերի, 2017 | 15:30

Սեպտեմբերի 10-12-ը, Գերմանիայի Մյունստեր և Օսնաբրյուք քաղաքներում տեղի ունեցավ «Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողովը` կազմակերպված Սանտ Էջիդիո միջազգային խաղաղարար կազմակերպության կողմից:

Համաժողովին մասնակցում էին տարբեր կրոնների և միջազգային կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին իր մասնակցությունը բերեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Համաժողովի հանդիսավոր բացմանը Մյունստերի եպիսկոպոս Գերաշնորհ Ֆելիքս Գեննի և Մյունստերի քաղաքապետ Մարկուս Լեվեի ողջույնի խոսքերից հետո ընթերցվեց Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, ապա խոսքը տրվեց հիմնական բանախոսներին` Սանտ Էջիդիոյի հիմնադիր Անդրեա Ռիկարդիին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Նիգերի Հանրապետության նախագահ Մահամադու Իսուֆուին, Եվրոպական Խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին և Ալ-Ազհարի (Եգիպտոս) գերագույն իմամ Ահմադ Մուհամադ Ալ-Թայեբին:

Համաժողովի առաջին օրը բանախոսություններով հանդես եկան Կոլումբիայի համալսարանի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն դոկտ. Ջեֆրի Սաչսն` ԱՄՆ-ից, Սանտ Էջիդիո համայնքի անդամ Ալբա Ռուիս դե Անդրեսն` Իսպանիայից, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Պատրիարք Հովհաննես Ժ-ն, Ֆրանկֆուրտի ռաբբի Աչիվայի Ապելը և Ռիսշո Կոսեի Կաի Բուդդիզմի նախագահ Կոշո Նիվանոն` Ճապոնիայից:

Համաժողովի երկրորդ օրը «Քրիստոնեական նահատակություն. անցյալը և ներկան» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ Հովակիմ եպիսկոպոսը: Տեղի ունեցան նաև մի շարք քննարկումներ, որոնց իրենց մասնակցությունը բերեցին տարբեր կրոնների ու կրոնական համայնքների ներկայացուցիչներ:

Համաժողովն ավարտվեց սեպտեմբերի 12-ին` խաղաղության թափորով և խաղաղության հաստատման կոչով:


Առնչվող նյութեր
1. Աննախադեպ ,,Հայ մշակույթի օրեր,,՝ գերմանացիների ու գերմանահայության համար
2. Ջավախքի հասարակական կազմակերպությունները դիմել են հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդներին
3. Գերմանիա. Հայկական մշակույթի ավանդական օրերը Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում
4. «Գեղարդ» երգչախումբը՝ Պոտսդամում Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
5. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Գերմանիայի ներկա եւ նախկին նախագահների հետ
6. Գերմանական Բոխումում 2017-ին ծնված 1000-րդ երեխան հայ Դավիթ Աբելյանն է
7. Գերմանիան Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից է. ընդունելություն եւ համերգ Բեռլինում
8. Լիտվա. Հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդես Վիլնյուսում
9. Գերմանիա. «ՇՈՂԵՐ» երգչախումբը մասնակցեց Մյունխենի մշակութային երեկոյին
10. Բեռլինում հայկական 15 նորարարական ստարտափ ներկայացվեց գերմանական լսարանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: