ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրատիսլավայում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

20 ապրիլի, 2015 | 20:18

SLOVAKIA TSUTSAHANDES 1Բրատիսլավա- Այսօր Սլովակիայի մշակույթի նախարարության մեծ սրահում բացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես։ Այն կրում է ,,Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում,,  անվանումը։ Ցուցահանդեսը մեկ ամիս առաջ բացվել էր նաեւ Պրահայում՝ Չեխիայում Հայաստանի դեսպանության եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով։

Ցուցահանդեսի բացումը կատարեց Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ոչ միայն անդրադարձավ ներկայացված ցուցանմուշներին, այլեւ ցեղասպանության 100-ամյա տարելիցին։   Հայաստանի դեսպանը շնորհակալություն SLOVAKIA TSUTSAHANDES2հայտնեց Սլովակիային ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, այլեւ դրա ուրացման պատժի մասին օրենք ընդունելու համար։

 

Ցուցահանդեսում ամփոփված են 1890-ական թվականների համիդյան ջարդերից մինչեւ 1915-23 թվականների ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի առաջին էջերում տպագրված 60-ից ավելի լուսանկարներն ու հոդվածները, որոնք դեռեւս մեկ դար առաջ արձանագրել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը։

Ցուցահանդեսին ներկա էին դիվանագետներ, Ազգային խորհուրդի պատգամավորներ, տարբեր նախարարությունների պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիսությանը ներկա էր նաեւ Չեխիայում եւ Սլովակիայում հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ով նույն օրը նաեւ Բրատիսլավայի SLOVAKIA TSUTSAHNDES3հայկական խաչքարի մոտ հոգեհանգստյան կարգ է մատուցել ցեղասպանության զոհերի համար։ Խաչքարի մոտ ծաղկեպսակ է դրել եւ զոհերի հիշատակն է հարգել նաեւ Հայաստանի դեսպանը։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
4. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
5. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
6. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
7. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
8. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
9. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
10. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: