ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը

15 հոկտեմբերի, 2018 | 13:59

Ռումանիոյ առաջնորդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Բուրգասի Վազգեն Վեհափառի անունը կրող թանգարանի բացումը

Հոկտեմբերի 13-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մեկնեց Բուլղարիայի Բուրգաս քաղաք` հանդիսապետելու տեղի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն կից թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Թանգարանը բացվեց եկեղեցուն կից 2005թ. կառուցված երիցատան սրահներից մեկում` Բուրգասի հոգևոր հովիվ արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի ջանքերով և Մարգարետա Մելքոնյանի բարերարությամբ` ի հիշատակ իր ամուսնու և որդու: Թանգարանը անվանակոչվեց Ռումանոիյ և Բուլգարիոյ հայոց թեմերի լուսահոգի առաջնորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Վեհափառի անունով, և հատկանշական է, որ այս իրադարձությունը տեղի ունեցավ 2018թ., երբ նշվում է Վեհափառի ծննդյան 110 ամյակը:

Թանգարանն ունի բավական հարուստ ցուցադրություն` հնատիպ գրքեր, պատարագամատույցներ, Ավետարաններ, խաչեր, թագեր, եկեղեցական զգեստներ և սպասքներ և այլն, որոնցից կարող ենք առանձնացնել 1686թ. Վենետիկում հրատարակված Ավետարանը, 1686թ. Վենետիկում հրատարակված երկու Ճաշոցները, 1757թ-ի շուրջառ և այլն: Հատկանշական էր, որ բացման արարողությունից անմիջապես հետո, տեղի հայերից մեկը թանգարանին նվիրեց Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ Անդրանիկի ջոկատում կռված իր տատիկի թուրը, որը հետայսու ևս պիտի համալրի թանգարանի ցուցադրվող նմուշների շարքերը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Տ. Պողոս քահանա Միքայելյանը, Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուադյանը, բուլղարա-հայկական կապերի պատասխանատու, Բուլղարիայի Խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Տիշևը, Բուրգասի քաղաքապետը, փոխքաղաքապետ հայազգի Լորիս Մանաելյանը, Մարզպետի տեղակալը, ներկայացուցիչների տարբեր ծուխերից ու համայնքներից, թեմական խորհրդի անդամներ, հայեր ու բուլղարացիներ, շուրջ 100 հոգի:

Բացման հանդիսավոր արարողությունից և կարմիր ժապավենի կտրումից հետո արդեն ներսում կատարվեց տնօրհնեք: Սրբազանը ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը, շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին` հայ եկեղեցուն և հայ համայնքին, հայ մշակույթի պահպանմանը աջակցելու համար, իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին, հայ և բուլղար ժողովուրդներին: Այնուհետև բոլոր ներկաները մասնակցեցին կազմակերպված հյուրասիրությանը և կիսվեցին իրենց տպավորություններով:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. Ռումինական բանակի հայազգի գեներալ Հակոբ Զատիկի հիշատակի արարողություն
2. Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Ազգային Պաշտպանության նախարարությունում
3. Դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց «Eastern Partnership Think Tank Forum»-ին
4. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
5. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
6. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
7. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
8. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
9. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
10. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: