ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուրգասի Սբ. Խաչ հայկական եկեղեցում մեծ շուքով նշվեց Քրիստոսի Համբարձման տոնը

06 մայիսի, 2016 | 10:15
burgas 2016 may ambartsman tonԲուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի օրհնությամբ, Բուրգասի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանի և Վառնայի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ, ս.թ. մայիսի 5-ին, հառիթ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի,Վառնայի հավատավոր հայորդիների մի հոծ բազմություն ուխտավորաբար մեկնել էր Բուրգաս: Վառնահայ ուխտավորներին Բուրգասի եկեղեցում մեծ խանդավառությամբ դիմավորեցին տեղի հավատավոր հայորդիները: Բուրգաս էին ժամանել նաև Պլովդիվի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Մուրադյանը, և Ռուսեի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրայր քահանա Հատավյանը, հաղորդում են Բուլղարիայի Հայոց թեմի մամլո դիվանից:
Հանդիսավոր Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանը, իսկ արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին խոսեց հավուր պատշաճի քարոզը: Տեր Հայրն իր տոնական քարոզում ներկա հավատավոր ժողովրդին մասնավորաբար հորդորեց ամուր մնալ այն հավատքի մեջ, որի համաձայն Քրիստոսի Համբարձումը բաժանում չէ: «Երբ Քրիստոս Համբարձվեց , նա մեզ չթողեց մենակ, այլ գնաց, որ Մխիթարիչ Սուրբ Հոգին գա և մեզ մշտապես առաջնորդի մեր հոգևոր կյանքում: Այսօր մենք Սուրբ Հոգու մշտական ներկայության մեջ անդադար ունենք Քրիստոսի առաջնորդությունը: Ամուր պահենք մեր այս հավատքը: Երբեք չմոռանանք, որ Տերը մեզ հետ է: Իսկ մեր զորությունը հենց այս ճշմարտության մեջ է, ինչպես Պողոս առաքյալն է իր առաքելական թղթում հայտարարում. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ:»
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր հայրերը և ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության համար:
Այնուհետև Վառնայից ժամանած ուխտավորները մասնակցեցին Բուրգասի Սբ. Խաչ եկեղեցու ծխականների կողմից պատրաստված ,,Սիրո Ճաշին,,: Ճաշի ընթացքին ուխտավորներն իրենց երախտիքի խոսքը ուղղեցին առաջնորդ Հայր սուրբին և հոգևոր հայրերին, ովքեր իրենց ուխտագնացությունը դարձրեցին անմոռանալի, Բուրգասի հայ հավատավոր ժողովրդին, առաջնորդությամբ հոգևոր հովվի նման հյուրընկալություն կազմակերպելու համար, ինչպես նաև Բուլղարահայոց Թեմական խորհրդի ատենապետ տիար Անդրանիկ Շաքարյանին, ով հոգ էր տարել ուխտավորների ճանապարհափոխադրությունը:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

burgas 2016 hamabartsman ton may


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
5. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
6. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
7. Հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
8. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
9. Գարեգին Բ Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը խոսել են ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումների մասին
10. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: