ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բունդեսթագի փոխնախագահը կարևորել է ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովումը Հայաստանում

14 հունիսի, 2018 | 08:42

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի հետ

Հունիսի 12-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներն ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Կողմերը բարձր գնահատեցին հայաստանյան զարգացումների խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով հանգուցալուծումը:

Բունդեսթագի փոխնախագահը կարևորեց ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովումը Հայաստանում և իրենց աջակցությունը հայտնեց այդ գործընթացներին:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք թեմաների, քննարկեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր` երկուստեք ընդգծելով դրանց դինամիկ զարգացումը քաղաքական, տնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում: Այս համատեքստում կարևորվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
2. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
3. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
4. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը
5. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
6. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
7. Իրականացվեց Բեռլին-Երևան-Բեռլին առաջին ուղիղ չվերթը
8. «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսություն Գերմանիայում
9. Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր
10. ՍԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆԵԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: