ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բունդեսթագը մինչեւ ապրիլի 24- ը կքվեարկի Հայոց ցեղասպանության բանաձեւի նոր տարբերակ

Լիանա Եղիազարյան
25 փետրվարի, 2016 | 20:22

BundestagԳերմանիայի Բունդեսթագը  փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել էր Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւ, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը, որը միշտ աչքի է ընկել հայամետ բանաձեւի առաջ քաշմամբ ու պնդմամբ, որ 1915-ի դեպքերը պետք է ստանան հստակ ձեւակերպում` Ցեղասպանություն: Ուշ երեկոյան ծավալված բուռն քննարկումներին նախապես ծրագրված քվեարկություն չի հաջորդել, քանի որ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդդիմադիր ձախերի եւ իշխող կոալիցիոն եռյակի միջեւ` մինչեւ ապրիլ սեղանին դնել նոր փաստաթուղթ` նոր` հստակ ձեւակերպումներով: Բուռն կերպով չհամաձայնելով  Մերկելի կուսակցության պատգամավորների որոշ դիտարկումների հետ` Ձախերի ղեկավար Ջեմ Օզդեմիրը առաջ է քաշել 3 նախապայման, որոնց դեպքում ինքը պատրաստ է ժամանակավորապես ետ կանչել իր ներկայացրած բանաձեւը

 

Բունդեսթագում այսօր բուռն քննարկում ծավալվեց Հայոց ցեղասպանություն եզրը պարունակող բանաձեւի շուրջ: Քննարկումը հագեցած էր ծայրահեղ դիտարկումներով, քանի որ Կանաչները, ովքեր եւ հանդես էին եկել փաստաթղթի քննարկման, ապա եւ քվեարկության նախաձեռնությամբ, դժգոհում էին Բունդեսթագի` «Էրդողանին քաղաքական այս պայմաններում չբարկացնելու» ու երբեմն ցինիկության վերածվող քաղաքականությունից:

Իշխող կոալիցիոն եռյակի ներկայացուցիչներն իրենց ելույթում նշում էին, որ փախստականների ներկա խնդիրների համատեքստում կարիք չկա վտանգել Թուրքիայի հետ տարվող բանակցությունները: Ըստ իշխանական կուսակցության ներկայացուցիչների` այժմ ամենապատեհ ժամանակը չէ նման խնդիր առաջ քաշելու: Դահլիճից, ի պատասխան նման մոտեցումների, բարձրաձայն դժգոհեց Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը` հայտարարելով, թե «անցյալ տարվա ապրիլի 24-ից հետո Հայոց Ցեղասպանության եզրը պարունակող մեկ միասնական բանաձեւ պատրաստելիս սպասել ենք այնքան, որքան ասել եք: Ի վերջո` իրադարձություններից արդեն 100 տարի է անցել»:

«Մի փոքր ինքնահարգանք է պետք, ամեն մեր ցանկության համար Թուրքիայի աչքը չպետք է համբուրենք: Ժամանակ եք ուզել, սպասել ենք այնքան, ինչքան ասել եք: Հիմա Թուրքիան կշարունակի իր սխալ ուղով ընթանալ, որտեղ խոսում են քաղաքակիրթ հասարակության մասին, բայց դատապարտում են ազատ խոսող լրագրողներին, որոնցից շատերն իմ ընկերներն են: Եթե իրոք մինչեւ ապրիլի 24-ը նման փաստաթուղթ կազմվի երեք հիմնակետերով, ապա կասենք` այո, ձեզ հետ ենք: Բայց վախենամ` ժամանակը գա, ասեք, նորից մի բան խոչընդոտում է»,- ասում էր Օզդեմիրը:

Օրակարգից դուրս` ելույթների արանքում, նման հարց հնչեց նաեւ դահլիճից, որտեղ, ի դեպ, ներկա էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը շարքից շարք շրջելով, բուռն քննարկումների ժամանակ, ինչ-որ բան էր համաձայնեցնում ներկա պատգամավորների հետ: : 29.22 «Այս բանաձեւը երկնքից չի ընկել, մեկ տարի շարունակ այն քննարկել ենք, հիմա հանկարծ տարակարծություններ են հնչում դրա շուրջ: Իսկ երբ է քննարկման ճիշտ ժամանակը», -հարց հնչեց դահլիճից:  Պատասխանող կողմը իշխող կոալիցիոն եռյակից էր: SPD-ից Դիթմար Նիթանը նշեց` «երբ մենք իրոք վերջնականապես պատրաստ կլինենք, ոչ թե բովանդակային առումով, այլ քաղաքական ծանր իրադրության բերումով այսօր ամենահարմար պահը չէ բանաձեւի քննարկման համար»:

Դիթմար Նիթանը մեկն էր իշխանական թեւի այն պատգամավորներից, որոնք խոսք տվեցին մինչեւ ապրիլի 24-ը կրկին նստել մեկ ընդհանուր սեղանի շուրջ` քննարկելու ու քվեարկության ներկայացնելու բանաձեւի նոր տարբերակ: «Հուսով եմ` մինչեւ այս ապրիլ կընդունվի մի բանաձեւ, որը կմտնի մեր աշխատանքային առօրյա: Փաստաթուղթ, որը կմտնի հայ, գերմանացի, թուրք քաղաքակիրթ հասարակության կյանք: Մենք պետք է հնարավորությունը բաց չթողնենք, որ Ցեղասպանության հարցը «գորգի տակ չմնա»: Այո, 1915-ի ապրիլի 24-ին սկիզբ առան իրադարձություններ, որոնք վերաճեցին Հայերի Ցեղասպանության»:

Տրամադրված 45 րոպեից ավելի տեւած քննարկման ավարտին հարց ծագեց բանաձեւի քվեարկության նպատակահարմարության մասին, քանի որ իշխող կոալիցիոն եռյակը հայտարարեց` այժմ` այս պայմաններում ու այս տեսքով բանաձեւի քննարկումը աննպատակահարմար է: Ցեղասպանության հարցում պրոհայկական մոտեցում ունեցող ձախերը եւս ձեռնպահ մնացին` հայտարարելով, որ բանաձեւն այս տեսքով իրենց չի բավարարում, քանի որ դրանում խիստ քողարկված է խոսվում կոնկրետ Ցեղասպանության մասին: Նրանք Գենոցիդի վերաբերյալ սեփական բանաձեւով պատրաստվում են հանդես գալ Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցին` ապրիլի 24-ին ընդառաջ:

Այս համատեքստում կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը իշխող կոալիցիոն եռյակի առջեւ հարց բարձրացրեց` «եթե իրոք մինչեւ ապրիլի 24-ը քվեարկության կներկայացվի նոր բանաձեւ, որը կներառի 3 հիմնադրույթ, ապա ես ետ եմ կանչում մեր ներկայացրած բանաձեւը: Նախապայման հանդիսացող 3 հիմնադրույթները հետեւյալն են.

  • հստակ տեքստով հայտարարվում է, որ 1915-ի դեպքերը Ցեղասպանություն են,
  • Գերմանիան մեղսակից է այդ իրադարձություններին,
  • Գերմանիան պատասխանատվություն է ստանձնում նպաստել հայ-թուրքական հարաբերություններում նոր սկիզբ դնելուն»:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւի քվեարկությունը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր կանաչների եւ իշխող կոալիցիոն եռյակի միջեւ ձեռք բերվեց այդ համաձայնությունը: Ստացվում է, որ այս հարցով քաղաքական նոր զարգացումներին ու նոր փաստաթղթի պետք է սպասել արդեն մինչեւ ապրիլի 24:

Վերջում` որպես հիշեցում` այսօր քննարկված 4 էջանոց բանաձեւում խոսք է գնում 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկիզբ առած իրադարձություների` ավելի քան 1 մլն քրիստոնյա հայերի ջարդերի եւ տեղահանության մասին: Մեջբերենք բանաձեւից` «այս մարդկանց ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, ջարդերի եւ, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է»: Ի դեպ` բանաձեւում ներառված այս ձեւակերպումը մեջբերված է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի` անցյալ տարի ապրիլի 24-ին Բեռլինի Մայր տաճարում ունեցած ելույթի տեքստից, որում երկրի ղեկավարը հստակ խոսել էր Գենոցիդի մասին:

armradio.am

 


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Բունդեսթագի փոխնախագահը կարևորել է ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովումը Հայաստանում
4. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
5. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
6. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
7. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
8. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
9. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար
10. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: