ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը

19 նոյեմբերի, 2018 | 10:56

Նոյեմբերի 18-ին գրքասերների ու երևանցիների սիրված մշակութային օջախում կրկին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, գրողներ, հրատարակիչներ, մշակութային  գործիչներ  մասնակցելու ռուս   գրողգրաքննադատհրապարակախոսխմբագիր Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» նոր վեպի շնորհանդեսին:

Վեպի գործողությունները տեղի են ունենում գավառական քաղաքում, երբ մի սարսափելի փոթորկի ժամանակ անհայտ անձը նստած է մեքենայում Սա կոռումպացված կրքերի, սիրո եռանկյունների եւ դետեկտիվ խորհուրդների քալեդոսկոպի սկիզբն է: Ով է սպանել տարածաշրջանային տնտեսական զարգացման նախարար Լիամզինին Ինչպես կարող է հավատացյալ պաշտոնյա Նատալյա Պետրովնան մեկ կոստյումով առաջ քաշել: Ինչու էր գլխավոր դատախազը, Կապուստինը, մանր լրագրող Կաթուշկինային, իսկ տնօրեն Էլլա Սերգեեւնան պատմության ուսուցիչ Սոպախինի հետ էր: Կատարողականները եւ vernysages, ինտրիգներ եւ գայթակղությունները, ճանապարհները եւ հիմարները, աղմուկը եւ զայրույթը այսօրվա իրողություններն են, Ռուսաստանի պատուհանների ետեւում: «Խոցված զգացմունքները» բխում են Պուտինի ռեժիմի դեմ հարվածով: Շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ իրականացվող “Գրենք Հայաստանում” գրողների միջազգային ճամբարի շրջանակներում: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ CSNL կազմակերպության հիմնադիր,գրականագետ Տիգրան Ամիրյանն,ով մի քանի խոսքով ներկայացրեց երիտասարդ գրողին ու նրա ստեղծագործական ուղու հետ:Այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանն ու գրող հրապարակախոս Հովհաննես Ազնավուրյանը: Շնորհանդեսի վերջում իր աշխատանքների մասին,ինչպես նաև շնորհակալական ելույթով հանդես եկավ Ալիսա Գանիևան: Իր ելույթի ընթացքում նա մի քանի խոսքով պատմական էքսկուրս կատարեց դեպի պատմական Դաղստանը՝ներկայացնելով այնտեղի ազգբնակչության վերաբնակեցման ու կարգավիճակի խնդիրները: Շնորհանդեսի ընթացքում գրողը պատասխանեց լրագրողների ու գրքասերների կողմից հնչեցրած հարցերին:Ալիսա Գանիևան ծնվել է 1985 թվականին Մոսկվայում: Մեծացել է Դաղստանումավարացի է: 2002 թվականից բնակվում է Մոսկվայում: Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրաքննադատության բաժինը: «Նեզավիսիմայա գազետա» թերթի «НГ-ExLibris» հավելվածի խմբագիրն է և «Совершенно секретно» հեռուստաալիքում աշխատում է որպես հաղորդավար:

Ընդգրկված է Տագանկայի թատրոնի փորձարարական խորհրդում: Առաջին անգամ հրատարակվել է 2004 թվականին «Մոսկովսկի վեստնիկ» ամսագրում՝ անդրադառնալով գրական պոստմոդեռնիզմին: Որպես գրաքննադատ՝ տպագրվել է «հաստ» ամսագրերում և պարգևատրվել է մի շարք մրցանակներով: 2010 թվականին հրատարակվել է նրա 21-րդ դարի սկզբի ռուս գրականության վերաբերյալ հոդվածների ժողովածուն:Նրա վեպերը միշտ քննադատական արձագանք են այն իրականությանը, որի մեջ ընկղմված է մեր առօրյան։ Գանիևայի ոճը արդիական, կենդանի արձակն է, որն ընթերցողներին առաջարկում է կլանող սյուժեներ, վառ կերպարներ և հետաքրքրաշարժ խաղ լեզվի տարբեր շերտերի և գրականության անցյալի հետ։ Ալիսա Գանիևան արձակագիր է և էսսեիստ։ Գրել է «Սալա՛մ, Դալգատ» վիպակը («Դեբյուտ» մրցանակ), «Տոնական լեռը» (“Ясная Поляна” մրցանակի շորթ-լիստ) և «Հարս ու փեսա» («Ռուսական Բուկեր»-ի երկրորդ մրցանակ) վեպերը, երիտասարդական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր է։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
2. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
3. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
4. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
5. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
6. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
7. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
8. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
9. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
10. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: