ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԲՈՒԽԱՐԵՍՏ. Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» եւ Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի զավակները» գրքերի շնորհանդեսը

22 նոյեմբերի, 2016 | 13:06

Ruminia book 2016ԲՈՒԽԱՐԵՏ.- ՕՐԵՐ.- Ռումինական «Մետեոր Պրես» հրատարակչության կողմից տպագրվել է գերմանացի լրագրող, պատմաբան Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը` Ալեքսանդրա-Կատրինա Չորնեյի թարգմանությամբ, որը նոյեմբերի 18-ին ներկայացվեց Ռումինիայի ամենամեծ «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառին:

Միջոցառմանն այդ արժեքավոր աշխատության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու նրա հետևանքների մասին խոսեցին պատմաբան Սորին Անտոխին, «Հիստորիա» հանդեսի գլխավոր խմբագիր Յոն Յոնիցան, ռումինահայ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: mikayel-hessemanԳրքում առաջին անգամ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի գաղտնի արխիվներից հանված նյութեր, իսկ որպես բնաբան զետեղված է Ֆրանցիսկոս պապի՝ հայ նահատակների վերաբերյալ 2014թ. մայիս 8-ին հնչեցրած խոսքերը: Այդ կապակցությամբ գրքի ներկայացմանը ներկա էր նաեւ Ռումինիայում պապական պատվիրակ գերապայծառ Միգուել Մաուրի Բուենդիան:

«Մետեոր Պրեսը» հայկական թեմաներով անցյալ տարիներին հրատարակել է մի շարք այլ գրքեր, իսկ մյուս տարի հրատարակության է պատրաստում Սորին Անտոխիի հատորը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ruminia book 2016

Նոյեմբերի 20-ին «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառում ներկայացվել է նաև Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի զավակները» նոր վեպը: Հեղինակի խոսքով, այն «ռումինացիների ինքնության մատյանն է»՝ այնպես, ինչպես «Շշուկների մատյանը»՝ հայերի համար:

ORER

Օրեր

Լուսանկարները՝ Արարատ ամսաթերթի, Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Վ.Ոսկանյանի արխիվից

varujan-vosganyan2016

 

varujan-vosganian-new-book-2016

 


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
7. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
8. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
9. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
10. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: